Ամփոփվել են QR կոդերին նվիրված թեստ-խաղի արդյունքները - Mediamax.am

58 դիտում

Ամփոփվել են QR կոդերին նվիրված թեստ-խաղի արդյունքները


Լուսանկարը`


Մեդիամաքսն ու IDBank-ը ամփոփել են QR կոդերին նվիրված մրցանակային թեստ-խաղի արդյունքները:

 

Թեստ-խաղը դիտվել է 1216 անգամ եւ ունեցել է 61 մասնակից, որոնցից գրանցվել են 12-ը:

 

Գրանցված մասնակիցներից բոլոր 8 հարցերին ճիշտ չի պատասխանել ոչ ոք: 

 

2 մասնակից ճիշտ է պատասխանել 7 հարցի՝ Արփինե Անդրեասյանը եւ Ալիսա Մելքոնյանը: 

 

Նրանց միջեւ անցկացված «կույր վիճակահանությամբ» ընտրվել է Արփինե Անդրեասյանը` նա կստանա Դանիել Քանեմանի «Մտածողություն. արագն ու դանդաղը» գիրքը: 

 

Ստորեւ ներկայացված են մրցանակային թեստ-խաղի ճիշտ պատասխանները:

 

***

 

Ո՞ր թվականին են ներկայացվել առաջին QR կոդերը 

 

1994  

 

Ինչպե՞ս է բացվում QR հապավումը

 

Արագ արձագանք (Quick Response)  

 

Ո՞ր երկրում է այն ի սկզբանե նախագծվել․

 

Ճապոնիա 

 

Ո՞րն էր QR կոդերի ստեղծման նախնական նպատակը․

 

Հետևել ավտոմոբիլային բաղադրիչների շարժին  

 

Ինչպե՞ս են կոչվում QR կոդերի ամենափոքր տարրերը․

 

Մոդուլ 

 

2024 թվականի վիճակագրությամբ ո՞ր երկիրն է ամենաշատն օգտագործում QR կոդերը․

 

Չինաստան 

 

Ո՞ր պնդումն է ճիշտ QR կոդերի վերաբերյալ․

 

Կարող են սկանավորվել ցանկացած ուղղությամբ 

 

Քանի՞ առևտրային կետում կարող ես վճարել idram-ի QR կոդերով կամ այլ անհպում վճարման տարբերակներով․

 

Ավելի քան 25000 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին