Սեպտեմբերի 27-ին և 28-ին կանցկացվեն Եվրոպական ժառանգության օրերը - Mediamax.am

93 դիտում

Սեպտեմբերի 27-ին և 28-ին կանցկացվեն Եվրոպական ժառանգության օրերը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումներն այս տարի Հայաստանում կանցկացվեն սեպտեմբերի 27-ին և 28-ին՝ «Ժառանգություն և ճարտարապետություն» խորագրով:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ երկու օրվա ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի տակ կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն ցուցադրություններ, բանախոսություններ, արշավներ դեպի պատմամշակութային հուշարձաններ, համերգներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, մրցույթներ:

 

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրամիությունը:

 

Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, արդեն 25-րդ տարին է՝ ինչ միանում է համաեվրոպական այս միջոցառմանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին