Օգոստոսի 23-24-ի արշավները. Վերելք Դիմաց լեռ եւ քայլարշավ Լաստիվեր - Mediamax.am

145 դիտում

Օգոստոսի 23-24-ի արշավները. Վերելք Դիմաց լեռ եւ քայլարշավ Լաստիվեր


Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Լուսանկարը` «Խարույկ»

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա

Լուսանկարը` Գիտարշավ

Լուսանկարը` That Trail


Մեդիամաքսն առանձնացրել է օգոստոսի 23-24-ի առավել հետաքրքիր եւ յուրահատուկ արշավները: 

 

Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:

 

Օգոստոսի 23-24 (շաբաթ-կիրակի)

 

Հատիս Տուր. Վերելք Խուստուփ լեռ 

 

Առաջիկա հանգստյան օրերին Հատիս Տուրը մեկնում է Սյունիքի մարզ՝ վերելք կատարելու Խուստուփ լեռ (3201մ): Այն հայկական լեռնաշխարհի գեղեցիկ գագաթներից է եւ գտնվում է Կապան քաղաքից 10 կմ հարավ-արեւմուտք: 

 

Գիշերակացը նախատեսված է վրանային ճամբարում, իսկ վերելքը կսկսվի վաղ առավոտյան: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Օգոստոսի 23 (շաբաթ)

 

ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Արշավ Մանթաշի ջրվեժ 

 

Շաբաթ օրն ակումբը մեկնում է Շիրակի մարզ՝ Մանթաշի ջրվեժում մի լավ զովանալու: 

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

21 մ բարձրություն ունեցող ջրվեժը գրանցված է Հայաստանի բնության պետական հուշարձանների ցանկում: 

 

Քայլարշավը կսկսվի եւ կավարտվի Արագածի Քարի լճի մոտ: 

 

Երթուղու երկարությունը 16 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 670 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

«Խարույկ» արշավական ակումբ. Վերելք Դիմաց լեռ 

 

Օգոստոսի 23-ին ակումբը վերելք է իրականացնելու Դիմաց լեռ (2360 մ): 

 

Արշավը սկսվելու է Հաղարծին վանական համալիրից եւ անցնելու գեղեցիկ անտառային արահետով: Վերելքից առաջ կտեսնեք նաեւ Թաքնված ջրվեժը: 

Լուսանկարը` «Խարույկ»

Երթուղու ընդհանուր երկարությունը 18 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1000 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

Օգոստոսի 24 (կիրակի)

 

Armenian Geographic արշավական ակումբ. Վերելք Աժդահակ եւ Կարմիր Կատար 

 

Կիրակի օրն ակումբը բարձրանում է Գեղամա լեռների ամենաբարձր գագաթը՝ Աժդահակ լեռը (3597 մ):

 

Երեւանից ուղեւորվելու եք Գեղարդ գյուղ, որտեղից բեռնատար մեքենայով կբարձրանաք մինչեւ Պայտասարի ստորոտ: Քայլարշավը կսկսվի 3000 մ բարձրությունից։ 

Լուսանկարը` ArmGeo

Նախ կբարձրանաք Կարմիր կատար, որն ունի գեղեցիկ խառնարան: Այնուհետեւ ճանապարհը կշարունակվի դեպի Աժդահակի գագաթ: 

 

Արշավի ընթացքում կտեսնեք Վանքի լիճը (Վիշապալիճ), վիշապաքարեր, Աժդահակի խառնարանային լիճն ու Գեղամա ժայռապատկերները: 

 

Երթուղու երկարությունը 12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 700 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

ԱՐԻ Խոխա արշավական ակումբ. Թեժառույգ լեռ եւ Վիշապաքար 

 

Օգոստոսի 24-ին ակումբը 6-14 տարեկան երեխաների եւ պատանիների համար առաջարկում է «թեժ» եւ «առույգ» ուղղություն: Այս անգամ ԱՐԻ Խոխան մեկնում է թափառելու Արագած լեռնավահանի վրա՝ վերելք կատարելու Թեժառույգ լեռ (3422 մ): Արշավը սկսվելու եւ ավարտվելու է Քարի լճի մոտ: 

 

Ճանապարհին կտեսնեք նաեւ այստեղ տեղափոխված Վիշապ կոթողը եւ կպարզեք դրա առեղծվածը: 

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա

Երթուղու երկարությունը 11 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 320 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Գիտարշավ ակումբ. Քայլարշավ Շխմուրադի վանք եւ Նոր Վարագավանք 

 

Կիրակի օրն ակումբը մեկնում է Տավուշի մարզ՝ քայլելու դեպի Շխմուրադի եւ Նոր Վարագավանք վանքեր:

 

Արշավի սկզբում գեղատեսիլ արահետով կքայլեք դեպի անտառի խորքում թաքնված միջնադարյան Շխմուրադի վանք (XII-XIII դդ․), որն առանձնանում է յուրահատուկ գավթով։ Ըստ պահպանված վիմագիր արձանագրության՝ այն կառուցվել է Սադուն Ա Արծրունի-Մահկանաբերդցի իշխանի հրամանով: Վանքի բակում կհանգստանաք եւ կվայելեք հայկական գինի։

Լուսանկարը` Գիտարշավ

Հաջորդիվ կայցելեք Բագատունյաց հարստության վերջին շառավիղ հանդիսացող Նոր Բերդի Կյուրիկյան իշխանների կողմից XII-XIII դարերում կառուցված Նոր Վարագավանք, որն այսպես են անվանել ի պատիվ Վասպուրականի Վարագավանքից XIII դարում տեղափոխված խաչափայտի մասունքի:

 

Երթուղու ընդհանուր երկարությունը մոտ 10 կմ է:

 

Մանրամասները՝ հղումով

 

That Trail արշավական ակումբ. Արշավ Լաստիվեր 

 

Օգոստոսի 24-ին ակումբը մեկնում է Երեւանից 140 կմ հեռավորության վրա գտնվող Ենոքավան գյուղ: Այստեղից՝ Yell extreme park-ից,  քայլելու եք դեպի Խաչաղբյուր գետի վրա գտնվող Լաստիվերի ջրվեժներ ու քարանձավեր։

Լուսանկարը` That Trail

Երթուղու ընդհանուր երկարությունը 7 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 300 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Պատրաստեց Յանա Շախրամանյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին