Առաջին մեծության ռոք-աստղը ելույթ է ունեցել Արցախում - Mediamax.am

8919 դիտում

Առաջին մեծության ռոք-աստղը ելույթ է ունեցել Արցախում


Համաշխարհային ռոքի աստղ, Black Country Communion խմբի անդամ Գլեն Հյուզը
Համաշխարհային ռոքի աստղ, Black Country Communion խմբի անդամ Գլեն Հյուզը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Համաշխարհային ռոքի աստղ, Black Country Communion խմբի անդամ Գլեն Հյուզը սեպտեմբերի 13-ին մասնակցել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կայացած համերգին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Գլեն Հյուզը Dorians խմբի համերգի հատուկ հյուրն էր: Խմբին նվագակցում էր Black Country Communion-ի մեկ այլ անդամ` Դերեք Շերինյանը:

 

Անվճար բացօթյա համերգը կայացել է Ստեփանակերտի կենտրոնում, դրան ներկա են եղել հազարավոր արցախցիներ:

 

Գլեն Հյուզը դարձավ առաջին ռոք-աստղը, ով ելույթ է ունեցել Ստեփանակերտում:

 

Սեպտեմբերի 13-ին Գլեն Հյուզին եւ Դերեք Շերինյանին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

 

1973-1976թթ. Գլեն Հյուզը Deep Purple խմբի բաս-կիթառահարն էր, այնուհետեւ համագործակցել է բազմաթիվ անվանի երաժիշտների հետ:

 

Բացի Գլեն Հյուզից եւ Դերեք Շերինյանից, Black Country Communion խմբում հանդես են գալիս կիթառահար Ջո Բոնամասան եւ հարվածային գործիքներ նվագող Ջեյսոն Բոնեմը: Վերջինս Led Zeppelin խմբի լեգենդար երաժիշտ Ջոն Բոնեմի որդին է:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին