Հուլիսի 25-ին կկայանա «Անանուն բարձունքի առումը» ֆիլմի պրեմիերան - Mediamax.am

221 դիտում

Հուլիսի 25-ին կկայանա «Անանուն բարձունքի առումը» ֆիլմի պրեմիերան

Լուսանկարը` դրվագ «Անանուն բարձունքի առումը» ֆիլմից

Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 25-ին, ժամը 19:00-ին, Երեւանի Կինոյի տան մեծ դահլիճում տեղի կունենա «Անանուն բարձունքի առումը» վավերագրական լիամետրաժ ֆիլմի պրեմիերան:

Մուտքն ազատ է:

Լուսանկարը` դրվագ «Անանուն բարձունքի առումը» ֆիլմից

Ֆիլմի ռեժիսորը Արամ Շահբազյանն է, սցենարի հեղինակն ու պրոդյուսերը՝ Աննա Սարգսյանը: Ֆիլմն արտադրել է «Սիլուետ Ստուդիո» ընկերությունը՝ Հայաստանի կիոնյի հիմնադրամի աջակցությամբ: Օպերատորներն են Հակոբ Հարությունյանն ու Վռամ Խանամիրյանը, կոմպոզիտորը Դավիթ Դավթյանը:

Լուսանկարը` դրվագ «Անանուն բարձունքի առումը» ֆիլմից

«Անանուն բարձունքի առումը 2020 թվականի Արցախյան պատերազմի առանցքային, բայց երբեւէ չպատմված դրվագներից է: Չպատմված է նաեւ բարձունքը պաշտպանող 25-րդ զորամիավորման յոթնօրյա մարտը եւ հրամանատար Մաթոսի (Էդգար Մաթեւոսյան) անհատական սխրանքը: Իրադարձությունների միակ վկան ու վավերագրողը զորացրված գնդերեցն է (Հրայր սարկավագ Լալայան): 

Լուսանկարը` դրվագ «Անանուն բարձունքի առումը» ֆիլմից

Նա կանգնում է սպիտակ պատի առջեւ եւ բարձունքի գրավման պատումին համընթաց՝ պատը ծածկվում է քարտեզներով, սլաքներով, զինվորների լուսանկարներով: 

Փաստերն ու վկայությունները հավաքագրելու անհրաժեշտությունը գնդերեցին տանում է մանրազննին ճամփորդության ու բարդ խոսակցության զորամասի՝ ողջ մնացած վիրավոր տղաների հետ: 

Լուսանկարը` դրվագ «Անանուն բարձունքի առումը» ֆիլմից

Նրան ուղեկցում է զոհված զինվորներից մեկի հայրը. նրանք միասին են կորցրել անանուն բարձունքը, միասին են գտել որդիների մարմինները, միասին էլ գտնում են բարձունքի առումը», - ասված է ֆիլմի անոտացիայում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին