Հարցում. հայերին թշնամի են համարում ադրբեջանցիների 94 %-ը, իսկ ադրբեջանցիներին` հայերի 60%-ը - Mediamax.am

3749 դիտում

Հարցում. հայերին թշնամի են համարում ադրբեջանցիների 94 %-ը, իսկ ադրբեջանցիներին` հայերի 60%-ը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանում հարցվածների 94 %-ը թշնամի է համարում հայերին, իսկ Հայաստանում հարցվածների միայն 60%-ն է նմանատիպ զգացումներ տածում ադրբեջանցիների նկատմամբ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին են վկայում Եվրասիա համագործակցության հիմնադրամի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) ծրագրի տարածաշրջանում իրականացվող ամենամյա հետազոտության արդյունքները:

Ադրբեջանցիներին թշնամի համարո՞ւմ եք:

ՀՌԿԿ-Հայաստանի տնօրեն Հեղինե Մանասյանն այսօր ասել է, որ «Կովկասյան բարոմետր» ծրագրի շրջանակներում 2011թ. իրականացված հետազոտության արդյունքները վկայում են, որ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծում մոտակա 2-5 տարիների ընթացքում ակնկալում է հայերի 11 եւ ադրբեջանցիների 24%-ը: Խաղաղ ճանապարհով խնդրի լուծումը Հայաստանում ավելի հավանական են համարում` 62%, քան Ադրբեջանում`52%, իսկ պատերազմական ճանապարհով հայերի`21%-ը եւ ադրբեջանցիների` 42%-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին