«Ոսկե ծիրան»-ում hայկական կինոն փորձում է բուժել՝ խոսելով այսօրվա մասին - Mediamax.am

exclusive
170 դիտում

«Ոսկե ծիրան»-ում hայկական կինոն փորձում է բուժել՝ խոսելով այսօրվա մասին


Կադր «Երազելուց հետո» ֆիլմից
Կադր «Երազելուց հետո» ֆիլմից
Վարվառա Հովհաննիսյանը
Վարվառա Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարվառա Հովհաննիսյանը
Վարվառա Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արեւիկ Ավանեսյանը
Արեւիկ Ավանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արեւիկ Ավանեսյանը
Արեւիկ Ավանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կադր «Դորայի դեղին կոշիկները» ֆիլմից
Կադր «Դորայի դեղին կոշիկները» ֆիլմից

Ասում են՝ լավ կինոն հարց է տալիս, ոչ թե պատասխանում։ «Ոսկե Ծիրանի» այս տարվա ծրագիրն էլ՝ կարծես հենց դա է անում։ 

Վարվառա Հովհաննիսյանը Վարվառա Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Թեման ուղղակի առաջանում է. դա ոչ թե որոշում է, այլ արձագանք», - ասում է  փառատոնի միջազգային ծրագրերի համակարգող Վարվառա Հովհաննիսյանը։ 

 

Տեղական եւ միջազգային ֆիլմերը գալիս են իրենց հարցերով ու ենթատեքստերով։ Ու երբ կողք կողքի ես դնում տարածաշրջանային ու միջազգային ծրագրերը, ակամայից տեսնում ես միեւնույն հենակետերը՝ պատերազմ, հիշողություն, տրավմա, կորուստ, անցյալի հետ հաշտվելու փորձ։

 

Բնական է, որ հայկական կինոն այդ հենակետերի շուրջ ավելի համառորեն է պտտվում. «Դորայի դեղին կոշիկները», «Մայրենիք», «Երազելուց հետո»՝ տարբեր ոճ, տարբեր լեզու, բայց նույն չմարսված տարածքը։

Կադր «Դորայի դեղին կոշիկները» ֆիլմից Կադր «Դորայի դեղին կոշիկները» ֆիլմից

 

Իսկ երբ դիտում ես տարածաշրջանային մրցույթի ոչ հայկական ֆիլմերը, տեսնում ես՝ այնտեղ էլ գրեթե նույնն է՝ իսրայելական կինոն խոսում է հակամարտության ճնշման, պաղեստինականը՝ գոյատեւման անհավասար պայմանների, վրացականը՝ կորստի եւ տարածքային անորոշության մասին։ 

 

Հայկական կինոյի այս ընթացքը դառնում է ոչ թե յուրահատկություն, այլ ընդհանուր մի տարածաշրջանային զգացմունք, որը կինոյի լեզվով է արտահայտվում. ամեն տեղ մարդն է, ով ինչ-որ բան է կորցրել ու փորձում է հասկանալ՝ ինչպես ապրել հետո։

Վարվառա Հովհաննիսյանը Վարվառա Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Դա բնական է. 2020-ի պատերազմը կտրուկ շրջադարձ դարձավ։ Մինչ այդ շատ տարբեր թեմաներ կային։ Բայց հետո մի հսկա հոսք ուղղվեց հենց այդ թեմային՝ կինոն մարդու ապրումների արտահայտությունն է», - ասում է Վարվառա Հովհաննիսյանը։

 

Կինոպրոդյուսեր Արեւիկ Ավանեսյանը նշում է, որ հիմա հենց այն շրջանն է, երբ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանը, սկսել է հասկանալ անձնական պատմությունների արժեքը. 

 

«Մի ժամանակ մտածում էին՝ ես ու իմ դարդերը ո՞ւմ ենք պետք։ Հիմա հենց անձնականը կարող է համընդհանուր դառնալ։

Արեւիկ Ավանեսյանը Արեւիկ Ավանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վավերագրական կինոյի մեջ այս բանալին հատկապես պարզ է երեւում։ Խորը անձնական պատմությունը հաճախ ավելի համամարդկային է, քան որեւէ խոշոր թեմա՝ պատմական կամ գաղափարական։ Շողակաթ Վարդանյանի ֆիլմը, որը խորապես անձնական է, կարող է հուզել նաեւ այն մարդկանց, ովքեր երբեք պատերազմ չեն տեսել։ Կորուստը համընդհանուր է, իսկ ներկայացման եղանակը՝ կախված է հեղինակից։ Ոմանք անկեղծանում են, ուրիշները՝ փաթեթավորում», - ասում է Արեւիկ Ավանեսյանը։

 

 

Փոխվում է նաեւ հանդիսատեսի սպասումը: Եթե ժամանակին մարդիկ կինո էին գնում մեծ իրադարձության հետեւից, այսօր նրանք ուզում են տեսնել՝ ինչպես է ապրում մեկ ուրիշը, որը կարող էր իրենց հարեւանը լինել։ Դա նաեւ հուզական ապահովության կարիքով է պայմանավորված. պատերազմից ու աղետից հոգնած մարդը փորձում է հասկանալ իր ներսի խուճապը։

Կադր «Երազելուց հետո» ֆիլմից Կադր «Երազելուց հետո» ֆիլմից

 

«Եթե մենք անվտանգային լուրջ խնդիր ունենք, տրանսպորտի մասին կինո չեն նկարելու։ Կարող է հինգ տարի հետո Հայաստան չլինի՝ մարդիկ այդ վախն ունեն։ Իսկ ստեղծագործողն առաջինն է դա զգում», - նշում է Արեւիկը։

Արեւիկ Ավանեսյանը Արեւիկ Ավանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկական կինոն սկսել է խոսել այսօրվա մասին։ Այնպես չէ, որ ունի բոլոր հարցերի պատասխանները: Բայց բժշկելու առաջնային պայմանը ցավի պատճառը գտնելն է: Եվ կինոն փորձում է դա անել:

 

Աստղիկ Հովհաննեսով

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին