Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ ս.թ. օգոստոսի 1-ից QR կոդով մեկերթ տոմսի թղթային տարբերակը դուրս կգա շրջանառությունից:
«QR կոդը միշտ չէ, որ լավ է տպվում թղթի վրա, ինչի հետևանքով հաճախ չի ընթերցվում սարքի կողմից, ուղևորի համար ստեղծելով անհարմարություն, ինչպես նաև առաջացնում է տեխնիկական և գործառնական բնույթի այլ խնդիրներ, որոնք խոչընդոտում են համակարգի հուսալի և սահուն աշխատանքը:
Հաշվի առնելով տեխնոլոգիական և բնապահպանական գործոնները՝ օգոստոսի 1-ից թղթային տարբերակը դուրս կգա շրջանառությունից՝ փոխարինվելով ավելի հարմար ու հուսալի լուծումներով. տրանսպորտային քարտ, անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերի, բացի ՎՏԲ-ի), բջջային հավելված:
Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից, «Telcell» սպասարկման կետերից, Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների տեղեկատվական կետերից:
Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում, «Telcell» տերմինալներով կամ «Telcell» սպասարկման կետերում», - ասված է Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: