Գարեգին Երկրորդ. «Թույլ չտալ մեր Սուրբ Եկեղեցու նսեմացումը» - Mediamax.am

269 դիտում

Գարեգին Երկրորդ. «Թույլ չտալ մեր Սուրբ Եկեղեցու նսեմացումը»


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ


Երեւան: Մեդիամաքս: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասել է, որ «առկա մարտահրավերների հանդիման հրամայական է միասնական լինել եւ նախանձախնդիր՝ օրինականության պաշտպանության գործում, թույլ չտալ մեր Սուրբ Եկեղեցու հեղինակազրկումն ու նսեմացումը»։

Մայր Աթոռից հայտնում են, որ Կաթողիկոսն այդ մասին ասել է «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» համահայկական ուխտագնացության բացման արարողությունը։

 

«Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված քաղաքական արշավին, որի շրջանակներում կալանավորվեցին Միքայել եւ Բագրատ արքեպիսկոպոսները, ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց. 

 

«Առկա մարտահրավերների հանդիման հրամայական է միասնական լինել եւ նախանձախնդիր՝ օրինականության պաշտպանության գործում, թույլ չտալ մեր Սուրբ Եկեղեցու հեղինակազրկումն ու նսեմացումը։ Մեր բարդ ժամանակներում անհրաժեշտ է ամուր պահել հավատքը, ազգանվիրումն ու եկեղեցանվիրումը։ 

 

Ով, եթե ոչ մենք՝ հոգեւորականներ եւ մեր հավատավոր զավակներ, որ միասնաբար կազմում ենք Սուրբ Եկեղեցին, պիտի ջանքեր ներդնենք, որպեսզի մեր կյանքում, հայրենական անդաստանում հաղթանակեն սերը, արդարությունը եւ ճշմարտությունը, կամայականությունների եւ ապօրինությունների հանդեպ գերակայեն օրենքն ու իրավունքը, եւ մեր ժողովուրդը ապրի անխռով ու միաբան»», - ասվում է Մայր Աթոռի հաղորդագրությանմ մեջ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին