Հունիսը խիտ անռատների, թարմ կանաչով լցված բնապատկերների, ջերմացնող արեւի ու հորդառատ գետակների մասին է: Այնպես որ, արդեն այսօր ընտրեք երթուղին, որն անմոռանալի կդարձնի ձեր հանգստյան օրերը:
Մեդիամաքսն առանձնացրել է առավել հետաքրքիր ուղղություններն, իսկ դրանց ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:
Հունիսի 7 (շաբաթ)
Armenian Geographic արշավական ակումբ. Վերելք Աժդահակ լեռ եւ Կարմիր կատար
Շաբաթ օրն ակումբը հրավիրում է վերելք կատարել Գեղամա լեռների ամենաբարձր գագաթը՝ Աժդահակ լեռը (3597 մ): Երեւանից կուղեւորվեք Գեղարդ գյուղ, որտեղից բեռնատար մեքենայով (Զիլ, Գազ 66) կբարձրանաք մինչեւ Պայտասարի ստորոտ:Քայլարշավը կսկսվի 3000 մետր բարձրությունից։ Սկզբում կբարձրանաք Կարմիր կատար, որն ունի շատ գեղեցիկ խառնարան։ Ինչից հետո վերելքը կշարունակվի դեպի Աժդահակի գագաթ: Արշավի ընթացքում կտեսնեք նաեւ վիշապաքարեր եւ Գեղամա ժայռապատկերներ:

Լուսանկարը` ArmGeo
Երթուղու երկարությունը 12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 600 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
North Peak լեռնային ակումբ. Վերելք Թեժ լեռ եւ Ամպասար
Հունիսի 7-ին North Peak լեռնային ակումբը հրավիրում է փորձառու լեռնասերներին վերելք կատարել Փամբակի լեռների 2 գագաթ՝ Թեժ (3101 մ) եւ Ամպասար (3052 մ), Երթուղին սկսվելու է Լոռվա մարզի Անտառաշեն գյուղից, ավարտվելու՝ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում։ Քայլելու եք մոտ 26 կմ՝ հավաքելով 1500 մ հարաբերական բարձրություն։
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Արշավ Ռապի լիճ
Հունիսի 7-ին ակումբը մեկնում է Արագածոտնի մարզ՝ բացահայտելու Արագածի հյուսիսային պատի տակ գտնվող Ռապի լիճը: Երեւանից մեկնելու եք Գեղաձոր գյուղ, որտեղից էլ կշարժվեք դեպի լիճ:

Լուսանկարը` ARI / ԱՐԻ
Ձյունածածկ հյուսիսային պատով եւ Ռապի լճի շուրջ ալպիական ծաղիկներով զմայլվելուց հետո կվերադառնաք Երեւան: Նշենք, որ արահետը ձյունածածկ չէ: Երթուղու երկարությունը 18 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 830 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Հունիսի 8 (կիրակի)
ArmLand արշավական ակումբ. Արշավ Ապարանի ջրամբար
Հունիսի 8-ին ակումբն ուղեւորվում է Արագածոտնի մարզ՝ քայլելու Ապարանի ջրամբարի շուրջ։ Արշավը սկսվելու է Ջրամբար գյուղից, դրա ընթացքում կտեսնեք նաեւ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին։ 4-5-րդ դարերում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոսը տարվա մի քանի ամիսներին հայտնվում է ջրամբարի ջրերի տակ։ Երթուղու երկարությունը 8 կմ է, այն հարմար է նաեւ սկսնակների համար:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Վերելք Շարայի լեռ եւ քարանձավներ
Հունիսի 8-ին ակումբը մեկնում է Շիրակի մարզ՝ Արագածի եւ Փամբակ լեռնաշղթաների միջեւ գտնվող Շարայի լեռան (2475 մ) գաղտնիքները բացահայտելու։ Վերելքը սկսվելու է Հնաբերդ գյուղից: Արահետն անցնելու է ծաղկաշատ դաշտերով: Լեռան վրա կան նաեւ անչափ հետաքրքիր երկհարկ քարանձավներ։

Լուսանկարը` ARI / ԱՐԻ
Երթուղու երկարությունը 12 կմ է, բարդության աստիճանը՝ հեշտ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
ԱՐԻ Խոխա արշավական ակումբ. 6-14տ. խոխա վերելք Աղավնո լեռ
Այս կիրակի 6-14 տարեկան երեխաների եւ պատանիների հետ ակումբը մեկնում է Արագածոտնի մարզ՝ Աղավնո լեռան գագաթից (2306 մ) վայելելու քառագագաթ Արագածն ու Ապարանի ջրամբարի բնապատկերները։ Քայլարշավը սկսվելու է ջրամբարից: Անցնելով սոճիների պուրակով՝ կհասնենք գագաթ:

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա
Այս եղանակին սկսվել է նաեւ սոճիների փոշոտումը, որը նպաստում է իմունիտետի բարձրացմանը: Երթուղու երկարությունը 9 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 550 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
4 Peaks Alpine Club մանկապատանեկան լեռնային ակումբ. Քարավազի եւ Հերհերի ջրվեժներ
Քանի դեռ շատ շոգ չէ, պետք է հասցնել վայելել Վայոց Ձորի գեղեցկությունը։ Այդ նպատակով կիրակի օրն ակումբն առաջարկում է ուղեւորվել Հերհեր գյուղ՝ քայլելու դեպի Քարավազի եւ Հերհերի ջրվեժներ: Տեղի գեղեցիկ բնապատկերները վայելելուց հետո հնարավոր է այցելեք նաեւ Սուրբ Սիոն անապատ, որը 8-14-րդ դարերում եղել է Շահուռենցի իշխանների հոգեւոր կենտրոնը։ Անապատի բակում եւ դրա շուրջ կան 8-17-րդ դարերի բազմաթիվ խաչքարեր։ Արշավը հարմար է բոլոր երեխաների համար (7 տարեկան եւ բարձր)։ Երթուղու երկարությունը 8 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 200 մ:
Մանրամասները՝ հղումով:
Armenian Geographic արշավական ակումբ. Արշավ դեպի Արեւածագի ձոր
Կիրակի օրն ակումբը հրավիրում է մասնակցել ոչ բարդ, բայց շատ գեղեցիկ արշավի Ձորագետի կիրճում: Այստեղ կբացահայտեք Հայաստանի բնության հուշարձաններից մեկը՝ Արեւածագի ձորը: Արշավը սկսվելու է Կուրթան գյուղի մերձակայքից: Նախ կտեսնեք Հնեվանք վանական համալիրն ու կշարունակեք ճանապարհը դեպի Ցից քար: Այնուհետեւ գեղեցիկ արահետով կվերադառնանք Կուրթան գյուղ՝ այցելելով Սբ. Աստվածածին (6-րդ դար) եկեղեցի։ Օրը կավարտեք Վարդաբլուր գյուղում, որտեղ կտեսնեք նույնանուն լճերը:

Լուսանկարը` ArmGeo
Քայլարշավը հարմար է նաեւ սկսնակ արշավականների համար։ Երթուղու երկարությունը 10 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 430 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
«Խարույկ» արշավական ակումբ. Վերելք Սպիտակասար լեռ
Կիրակի օրն ակումբը վերելք կիրականացնի Սպիտակասար լեռան գագաթը (3555 մ) եւ կքայլի դեպի Նազելի լիճ: Վերելքն իրականացվելու է Մարտունու կողմից, որտեղից լեռը շատ շքեղ տեսք ունի: Սպիտակասար լեռը Գեղամա լեռնավահանում է՝ Կոտայքի եւ Գեղարքունիքի սահանին։ Այն ունի հրաբխային ծագում ու իր անվանումը ստացել է սպիտակ հրաբխային ապարաներով պատված լինելու պատճառով։ Լեռան ստորոտում կա լճերի խումբ, որոնցից ամենահայտնին Նազելի (Բադի) լիճն է։

Լուսանկարը` «Խարույկ»
Լեռան գագաթից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արմաղանը, Վարդենիսի լեռները, Գեղամայի բազմաթիվ գագաթներ, Արարատը, Արագածը, Սեւանա լիճը։ Երթուղու երկարությունը 12 կմ է, հարաբերական բարձրությունը` 700 մ։
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
«Ճանապարհորդ» արշավախումբ. Քայլարշավ Քարինջից Ակներ
Հունիսի 8-ին ակումբը հրավիրում է քայլելու Լոռու մարզի Քարինջ գյուղից դեպի Ակներ՝ անցնելով Սեւորդյաց լեռներով: Երթուղու սկզբում կտեսնեք Քարինջ գյուղը, որտեղից գրունտային ճանապարհով աստիճանաբար կբարձրանք Սեւորդյաց լեռների անտառապատ լանջերը: Ճանապարհին կտեսնենք Եղնախաղաց, Բոլորկոնդ, Ակներասար ժայռոտ լեռնագագաթները, Դեբեդ գետի վտակներն ու անտառապատ կիրճերը:

Լուսանկարը` «Ճանապարհորդ»
Երթուղու երկարությունը 19 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 850 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հատիս Տուր. Վերելք Դիմաց լեռ եւ Թաքնված ջրվեժ
Կիրակի օրն ակումբն ուղեւորվելու է Տավուշի մարզ՝ վերելք կատարելու Իջեւանի ամենագեղեցիկ լեռներից մեկը՝ Դիմացը (2378 մ): Լեռը Դիլիջան ազգային պարկում է, իսկ գագաթից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Իջեւանի լեռները։ Արշավը սկսվելու է Հաղարծին վանական համալիրի մոտակայքից: Ճանապարհին կտեսնեք նաեւ Թաքնված ջրվեժը: Երթուղու երկարությունը 17 կմ է:
Մանրամասները՝ հղումով:
Պատրաստեց Յանա Շախրամանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: