Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 5-ին ժամը 19:00-ին Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի ցուցասրահում (Աբովյան 13) կբացվի «80-ականներն այսօր» ցուցահանդեսը:
«Ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է ընձեռում բացահայտելու 80-ականների ստեղծագործների եւ նրանց կերպարվեստի արդիականությունը ժամանակակից Հայաստանի մշակութային եւ սոցիալական իրողությունների համատեքստում։
Ցուցահանդեսը սերունդների երկխոսության հարթակ է հանդիսանում, միավորելով «հին» սերնդի արվեստը ժամանակակից եւ երիտասարդ արվեստի հետ, որն իր հայացքն է նետում դեպի 80-ականներ այսօրվա տեսակետից։ Հատուկ ուշադրության են արժանացել նաեւ 60-70 թթ. հանրահայտ եւ սիրված վարպետների դինաստիաները շարունակող արվեստագետները։ Նրանց մասնակցությունն էլ ավելի է բացահայտում ժամանակների կապը եւ ընդգծում հայ կերպարվեստի ժառանգականության ուժն ու նշանակությունը», - ասել է ցուցահանդեսի կազմակերպիչ Աննա Գրիգորյանը:
Ցուցահանդեսում կներկայացվեն 40-ից ավել արվեստագետների աշխատանքներ. Գայանե Խաչատրյան, Սեյրան Խաթլամաջյան, Ռուդոլֆ Խաչատրյան, Ռուբեն Ղեւոնդյան, Վարուժան Վարդանյան, Վան Սողոմոնյան եւ այլոք:
Ցուցահանդեսը կգործի մինչեւ հունիսի 14-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: