Կբացվի Արա Հայթայանի «Փոխակերպումի աշխարհագրությունը» ցուցահանդեսը - Mediamax.am

492 դիտում

Կբացվի Արա Հայթայանի «Փոխակերպումի աշխարհագրությունը» ցուցահանդեսը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 30-ին՝ ժամը 18։00-ին, «ՀայԱրտ» կենտրոնում (Մաշտոցի 7ա) կբացվի ժամանակակից հայ արվեստագետ Արա Հայթայանի ստեղծագործական ուղուն նվիրված «Փոխակերպումի աշխարհագրությունը» ցուցահանդեսը։

Ցուցահանդեսում ներկայացված կլինի 85 աշխատանք՝ գեղանկարներ, մետաքսագրություններ, թանաքով եւ ջրաներկով արված գործեր, գծանկարներ, ճեպանկարներ, ինչպես նաեւ արժեքավոր արխիվային նյութեր։

 

 

Ցուցահանդեսի համադրողն է Տաթեւիկ Առաքելյանը։

 

«Հայթայանի արվեստը բնութագրվում է որպես շարժման մեջ գտնվող մտքի կերպավորություն։ Նրա ստեղծագործական մեթոդը հիմնված է նյութի հետ խորը փոխազդեցության վրա՝ ստեղծելով պատկերներ, որոնք տատանվում են ճանաչելության եւ փոխակերպման միջեւ։ Նա հրաժարվում է պատճենել իրականությունը՝ փոխարենը վերաիմաստավորելով այն՝ միահյուսելով բնության, հիշողության եւ արդյունաբերական հետքերի շերտերը։ Ստեղծված լանդշաֆտները զուտ հուշեր չեն, այլ կենդանի արխիվներ, որոնք դառնում են փորձառական տարածքներ», - նշվում է«ՀայԱրտ» կենտրոնւ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին