Երեւան: Մեդիամաքս: Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում մայիսի 31-ին կբացվի «Հիշողության սլաքներ» բացառիկ ցուցադրությունը։
Առաջին անգամ կցուցադրվեն գրականության, երաժշտության, թատրոնի եւ կինոյի երեւելի գործիչների անձնական ժամացույցները:
Կներկայացվեն, մասնավորապես, Միքայել Նալբանդյանի, Հովհաննես Թումանյանի, Ակսել Բակունցի, Վահրամ Փափազյանի, Բարսեղ Կանաչյանի, Մարտիրոս Սարյանի ժամացույցները։
Ցուցադրությունը կգործի մայիսի 31-ից հուլիսի 30-ը:
Նախագծի հովանավորն է AWI ընկերությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: