Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Սիմֆոնիկ ԿԻՆՈ» համերգը։
«ԿԻՆՈ» խմբի կիթառահար Յուրի Կասպարյանը եւ Հայաստանի Ազգային սիմֆոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կկատարեն խմբի հիթերը՝ «Кукушка», «Группа крови», «Пачка сигарет», «Звезда по имени Солнце», «Хочу перемен!» եւ այլն:
2010 թվականին ստեղծված «Սիմֆոնիկ ԿԻՆՈ» նախագծի գաղափարը կոմպոզիտոր Իգոր Վդովինինն է։
Համերգի վիզուալ մասով զբաղվում է Վիկտոր Ցոյի որդին՝ Ալեքսանդր Ցոյը։ Նա ստեղծել է վիդեոշարք, որը ցուցադրվում է էկրաններին երգերի կատարման ընթացքում։
Հայաստանում համերգի կազմակերպիչը @YerevanKino տելեգրամյան ալիքն է։
Տոմսերը կարող եք ձեռք բերել այս հղումով https://qiosk.am/ru/event/311:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: