Մարկ Գրիգորյանի 125-ամյակը եւ հայելու հետեւից գտնված Մատենադարանի գծագիրը - Mediamax.am

387 դիտում

Մարկ Գրիգորյանի 125-ամյակը եւ հայելու հետեւից գտնված Մատենադարանի գծագիրը


Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը եւ Մարկ Գրիգորյանը
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը եւ Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մատենադարան

Լուսանկարը` Մատենադարան

Լուսանկարը` Մատենադարան

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը եւ Մարկ Գրիգորյանը
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը եւ Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մատենադարան


Ապրիլի 30-ին Մատենադարանում տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Մարկ Գրիգորյանի ծննդյան 125-ամյակ»-ի նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը։

 

Սակայն նամականիշը օրվա միակ «հերոսը» չէր: Ժողովրդական ճարտարապետի թոռը, լրագրող Մարկ Գրիգորյանը Մատենադարանին փոխանցեց թանգարան-ինստիտուտի առաջին գծագրերից մեկը, որը մի քանի տասնամյակ առաջ պատահմամբ հայտնաբերել էր տանը։

Լուսանկարը` Մատենադարան

«1980-ականների կեսերին տունը վերանորոգում էինք եւ որոշեցինք միջանցքում կախված հայելին փոխարինել մեկ ուրիշով։ Երբ հինը պատից հանեցի, նկատեցի, որ հիմքը հայելու նման չէ։ Մետաղական ամրակները քանդեցի ու պարզվեց, որ դրանց տակ պապիկս պահել էր Մատենադարանի շենքի գծագիրը», - պատմել է Մարկ Գրիգորյանը:

 

Տարիներ անց Մարկ Գրիգորյանն իր հաղորդումներից մեկում ցուցադրել էր գծագիրը, որից հետո Մատենադարանից այն վերականգնել առաջարկ էր ստացել, որը սիրով ընդունել էր:

 

«Այն ժամանակ դեռ պատրաստ չէի գծագիրը հանձնել Մատենադարանին, եւ վերանորոգումից հետո այն տուն վերադարձավ: Հիմա պատրաստ եմ եւ ուրախությամբ հանձնում եմ Մատենադարանին», - ասել է Մարկ Գրիգորյանը:

Լուսանկարը` Մատենադարան

«Երբ փոքր էի, պապիկս շաբաթ օրերին հաճախ վերցնում էր ինձ եւ դանդաղ քայլելով՝ գալիս էինք Մատենադարան, հենց այս սրահ։ Հետո պապիկս Մատենադարանի հիմնադիր տնօրեն Լեւոն Խաչիկյանի հետ թեյ էր խմում, նրանք երկար զրուցում էին, իսկ ես ձանձրանում էի։ Մի քանի տարի առաջ այստեղ եկա թոռներիս հետ եւ հանկարծ հասկացա, որ իրենք էլ են փոքր եւ իրենք էլ են ձանձրանում», - ժպիտով պատմել է Մարկ Գրիգորյանը:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը եւ Մարկ Գրիգորյանը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը եւ Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մատենադարան

Ի դեպ, շատ շուտով Մեդիամաքսը ներկայացնելու է 4 փուլից բաղկացած մրցանակային թեստ-խաղ Մատենադարանի մասին՝ մանրամասները կներկայացնենք մայիսի 5-ին:

 

Աստղիկ Հովհաննեսով

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին