Հայտնի են «Ո՞ր առաջնորդի խոսքերն են» թեստ-խաղի հաղթողները - Mediamax.am

491 դիտում

Հայտնի են «Ո՞ր առաջնորդի խոսքերն են» թեստ-խաղի հաղթողները


Լուսանկարը`


Մեդիամաքսն ամփոփել է մարտի 17-ից 21-ը անցկացված «Ո՞ր առաջնորդի խոսքերն են» մրցանակային թեստ-խաղի արդյունքները:

 

Թեստ-խաղն ունեցել է 88 գրանցված մասնակից, որոնցից բոլոր հարցերին ճիշտ են պատասխանել 4-ը՝

 

Անահիտ Մանուկյանը,

 

Սյուզի Սարիբեկյանը,

 

Սիլվի Թադեւոսյանը,

 

Մարիանա Հովհաննիսյանը:

 

Նրանք որպես մրցանակ կստանան Մեդիամաքսի հրատարակած «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը»:

 

Մնացած 84 մասնակիցներին Մեդիամաքսը կտրամադրի հատուկ պրոմո-կոդ՝ գիրքը մեր կայքի միջոցով հատուկ գնով ձեռք բերելու համար:

 

Ստորեւ ներկայացնում ենք թեստ-խաղի հարցերի ճիշտ պատասխանները:

 

***

 

«Պետք է հստակ գիտակցենք, որ մեր Եվրոպան այսօր մահկանացու է։ Այն կարող է մահանալ, եւ դա կախված է բացառապես մեր ընտրությունից»

 

Էմանյուել Մակրոն

 

«Ապագան կանխորոշելու լավագույն տարբերակն այն կերտելն է»

 

Աբրահամ Լինկոլն

 

«Կյանքում չկան վերջնական հաղթանակներ կամ պարտություններ։ Դուք կշարունակեք սխալվել ու անհաջողություններ ունենալ, և եթե դուք շարունակեք փորձել, ապա ուրախ կլինեք, որ դա արել եք»

 

Բիլ Քլինթոն

 

«Ես քաղաքականության Հիսուս Քրիստոսն եմ»

 

Սիլվիո Բեռլուսկոնի

 

«Չափազանց կարևոր է ակտիվացնել մարդկային ռեսուրսները։ Մենք ստեղծելու ենք հասարակություն, որն ակտիվորեն օգտագործելու է բարձրարժեք մարդկային ռեսուրսները»

 

Շինզո Աբե

 

«Չկա սկիզբ առանց ավարտի, չկա ցերեկ առանց գիշերվա, չկա կյանք առանց մահվան։ Մեր ամբողջ կյանքը բաղկացած է սկզբի ու վերջի միջև ընկած տարածությունից»

 

Անգելա Մերկել

 

«Ամենադժվարը փոխելն է ոչ թե հասարակությանը, այլ ինքդ քեզ»

 

Նելսոն Մանդելա

 

««Ակն ընդ ական» սկզբունքն ի վերջո կհանգեցնի նրան, որ ողջ աշխարհը կկուրանա»

 

Մահաթմա Գանդի

 

«Եվրոպան ստեղծվել է պատմությամբ։ Ամերիկան ստեղծվել է փիլիսոփայությամբ»

 

Մարգարետ Թետչեր

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին