Վարորդներին տրվող տուգանային միավորները 9-ից կդառնան 13 - Mediamax.am

626 դիտում

Վարորդներին տրվող տուգանային միավորները 9-ից կդառնան 13


Լուսանկարը` Անդրանիկ Ղազարյան/Sputnik Armenia


Երեւան: Մեդիամաքս: 2025 թվականի մայիսի 1-ից Հայաստանում կփոխվի ճանապարհային երթեւեկության խախտումների տուգանային միավորների համակարգը:

Ներկայում գործող 9 բալային համակարգը կփոխարինվի 13 տուգանային միավորի համակարգով։  

 

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ նշել է, որ այս նախաձեռնությունը ծնվել է պետություն-քաղաքացի երկխոսության արդյունքում.

«Կարգավորումը թույլ կտա ճկունություն ունենալ, եւ այն իրավախախտումների պարագայում, որոնք կախված չեն երթեւեկության անվտանգության կազմակերպման հետ, քաղաքացիները կկարողանան ավելի ազատ լինել»:

 

Չսպառված միավորներ ունեցող քաղաքացիների բալերի շեմը ինքնաշխատ եղանակով կդառնա 13 միավոր, իսկ վարելու իրավունքը կասեցված լինելու դեպքում կտրամադրվի 13 միավոր։

 

Արփինե Սարգսյանը նշել է, որ 9 միավորից 13-ի անցնելու դեպքում կա կոնսենսուս, որ կխստացվեն այն խախտումների համար պատասխանատվության միջոցները, որոնք վերաբերում են անվտանգությանը. «Օրինակ, չամրակապված վարելը, հանդիպակաց գոտի դուրս գալը, վարելիս կապի միջոցներից օգտվելը։ Սրանք այն շեմերն են, որտեղ խիստ մոտեցում պահպանելու կարիք կա` անվտանգային բաղադրիչն ավելի վեր դասելու նպատակով»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին