Ջեյմս Թուֆենկյանը երազում է Երեւանում հայկական գորգերի թանգարան հիմնել - Mediamax.am

555 դիտում

Ջեյմս Թուֆենկյանը երազում է Երեւանում հայկական գորգերի թանգարան հիմնել


Դավիթ Պողոսյանը եւ Ջեյմս Թուֆենկյանը
Դավիթ Պողոսյանը եւ Ջեյմս Թուֆենկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Պողոսյանը եւ Ջեյմս Թուֆենկյանը
Դավիթ Պողոսյանը եւ Ջեյմս Թուֆենկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Պողոսյանը
Դավիթ Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջեյմս Թուֆենկյանը
Ջեյմս Թուֆենկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջեյմս Թուֆենկյանը
Ջեյմս Թուֆենկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի պատմության թանգարանում ավելի քան մեկ տարի գործող «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունն 100 հազարից ավելի այցելու է ունեցել:

 

2025թ. հունվարի 21-ին՝ ցուցահանդեսի փակման արարողությանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշել է, որ ի սկզբանե նախատեսված, որ ցուցահանդեսը կգործի մեկ տարի, բայց հաջողությամբ պայմանավորված՝  երկարաձգվեց եւս երեք ամսով:

Դավիթ Պողոսյանը Դավիթ Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սա շատ կարեւոր ներդրում էր Հայաստանի մշակութային կյանքում: Ցուցահանդեսը իր ձեւաչափով առաջինն էր մեր թանգարանի համար:

Այն դարձավ Հայաստանում սփյուռքից ներկայացված ամենամեծ ու երկարատեւ ցուցադրված մշակութային ժառանգությունը։ Թանգարանի եւ Ջեյմս Թուֆենկյանի արդյունավետ համագործակցությունը կարեւոր օրինակ է եւ նման գործակցության նոր ձեւաչափ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Դավիթ Պողոսյանը:

 

«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա 15 ամիս շարունակ ցուցադրելու իմ հավաքածուն Հայաստանի պատմության թանգարանում»,- ասել է Թուֆենկյան ընկերության հիմնադիր, գորգերի փորձագետ եւ հավաքորդ Ջեյմս Թուֆենկյանը:

 

Նա շեշտել է, որ սա իր հավաքածուի առաջին հանրային ցուցադրությունն էր.

Դավիթ Պողոսյանը եւ Ջեյմս Թուֆենկյանը Դավիթ Պողոսյանը եւ Ջեյմս Թուֆենկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Միայն անցյալ տարի զգացի, որ հավաքածուն բավականաչափ ամբողջական է, եւ իսկապես ցանկանում էի այն ցուցադրել: Պատկերացրեք, հավաքածուումս մոտ 100 նմուշ ունեմ, որոնց մեծ մասը փաթաթված եւ ինչ-որ տեղ դրված էին, եւ ինչպես յուրաքանչյուր հավաքորդի, իմ երազանքն էլ ցուցադրություն ունենալն էր: Ուրախ եմ, որ հնարավորություն եղավ դա անել այնպիսի հրաշալի վայրում, ինչպիսին Հայաստանի պատմության թանգարանն է: Սա իսկապես իմ երազանքն էր՝ որպես հայկական գորգերի կոլեկցիոներ»:

Ջեյմս Թուֆենկյանը Ջեյմս Թուֆենկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջեյմս Թուֆենկյանը հուսով է, որ այս ցուցադրությունը թույլ կտա մարդկանց ավելի լավ հասկանալ հայկական գորգագործության պատմությունը եւ այն, թե ինչպիսի հրաշալի գործեր են ստեղծել հայազգի կանայք 19-րդ դարում:

 

«Դրանք արվեստի իսկական գործեր են, որոնք Արեւմուտքում շատ գնահատված են: 19-րդ դարից սկսած եվրոպացիները հավաքել են այդ նմուշները եւ ճանաչել որպես արվեստ: Ամերիկայի Նավախո շրջանի բնիկները հայտնի են ձեռագործ գորգերի պատրաստմամբ, բայց մարդիկ իրականում չգիտեն, որ դրանց դիզայնը վերցված է հայկական գորգերից, որոնք Ամերիկա են բերվել 19-րդ դարում»,- նշել է նա:

 

Ջեյմս Թուֆենկյանի խոսքով՝ այս հավաքածուն եւ, ընդհանրապես, հայկական գորգերի ցանկացած այլ հավաքածու նաեւ քաղաքական նշանակություն ունի.

 

«Երկար տարիներ թուրքերը աշխատել են հայկական գորգերը յուրացնել եւ ներկայացնել որպես թուրքական՝ փորձելով  համոզել գիտնականներին եւ հավաքորդների համայնքից շատերին, թե հայերը նախկինում գորգ չեն ունեցել:

Իմ մեծագույն նպատակն է՝ այս հավաքածուն ցուցադրել այնպիսի վայրերում, ինչպիսին այս թանգարանն է, որպեսզի ապացուցեմ, որ հայերը ամենակարեւոր ուժն են եղել կովկասյան գորգագործության կենտրոնում»:

Ջեյմս Թուֆենկյանը Ջեյմս Թուֆենկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա նաեւ ցավով խոստովանում է, որ հայկական գորգագործական մշակությունը ներկայացնող բավականաչափ հետազոտություններ չեն կատարվել:

 

«Մի հրաշալի գիրք կա, որի հեղինակը գերմանացի պրոֆեսոր է, այն պատմում է քրիստոնեական գորգերի մասին: Գիրքը շատ լավ փաստում է դեռ մի քանի հազար տարի առաջ գորգագործության մեջ հայերի դերի մասին, բայց, ցավոք,

չեմ տեսել այլ գիտնականներ, որոնք կշարունակեն կամ կընդլայնեն այս աշխատանքը: Սա այն գործն է, որը ես կցանկանայի հովանավորել»,- նշեց Ջեյմս Թուֆենկյանը՝ հավելելով, որ իր երազանքն է Երեւանում հայկական գորգերի թանգարան եւ դրան կից գիտահետազոտական հաստատություն հիմնել:

 

Արփի Ջիլավյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին