2026-ին 911, 102 եւ 103 հեռախոսային ծառայությունների փոխարեն կգործարկվի միասնական 112-ը - Mediamax.am

216 դիտում

2026-ին 911, 102 եւ 103 հեռախոսային ծառայությունների փոխարեն կգործարկվի միասնական 112-ը


Լուսանկարը` ria.ru


Երեւան: Մեդիամաքս: Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների ահազանգերին արձագանքելու և հանրությանը մատուցվող ծառայությունների նոր մոտեցում ձևավորելու նպատակով 2026 թվականին նախատեսվում է ստեղծել հանրապետական օպերատիվ կառավարման միասնական կենտրոն՝ 112 համարով, որի գործարկմամբ կդադարեցվի 911, 102 և 103 հեռախոսահամարների սպասարկումը։

Ներքին գործերի նախարարությունը նշված կոնցեպտը իրականացնելու նպատակով համագործակցում է Համաշխարհային բանկի հետ, որի շրջանակներում ներգրավված փորձագետները աշխատում են իմպլեմենտացման ճանապարհային քարտեզ ձևավորելու ուղղությամբ։ Փոփոխության նպատակն է այս բարեփոխմամբ ճգնաժամային, վտանգավոր կամ նմանատիպ այլ իրավիճակներում հանրության համար դառնալ առավել հասանելի՝ մատուցելով ավելի արագ և օպերատիվ ծառայություն։

 

Համաշխարհային բանկի փորձագետները հանդիպումներ են ունեցել ՀՀ պատասխանատու մասնագետների հետ, այցելել են Ոստիկանության օպերատիվ կառավարման և Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոններ, անցկացրել քննարկումներ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին