Տրանսպորտային քարտերը հասանելի կդառնան հունվարի 14-ից - Mediamax.am

372 դիտում

Տրանսպորտային քարտերը հասանելի կդառնան հունվարի 14-ից


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր ասել է, որ հունվարի 14-ից միասնական տոմսային համակարգի տրանսպորտային քարտերը հնարավոր է ձեռք բերել Երեւանի մետրոպոլիտենի 10 կայարանում տեղադրված ինքնասպասարկման տերմինալներից:

Տերմինալից օգտվելով եւ մուտքագրելով անձնական տվյալները՝ հնարավոր է ձեռք բերած քարտը նույնականացնել։ Դրանք սովորական տերմինալներ են, որոնք բացի QR կոդերով ուղետոմսերից, տրամադրում են նաեւ տրանսպորտային քարտեր։ Բանկային քարտը նույնպես կարող է ծառայել որպես տրանսպորտային քարտ:

 

Տրանսպորտային քարտ հնարավոր է ձեռք բերել նաեւ առցանց` https://transport.yerevan.am/ կայքի միջոցով։

Քաղաքապետի խոսքով՝ https://transport.yerevan.am/ կայքում յուրաքանչյուր մարդ գրանցվելով կարող է ստանալ իր արտոնությունը, եթե ներգրավված է որեւէ արտոնյալ խմբում (թոշակառուներ, դպրոցականներ, ուսանողներ, նպաստառուներ):

 

Փետրվարի 1-ից նախատեսվում է անցում կատարել միասնական տոմսային համակարգին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին