Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր ասել է, որ գործարկվել է միասնական տոմսային համակարգի transport.yerevan.am կայքը։
«Կայքում կարող եք ծանոթանալ նոր տոմսային փաթեթներին, հաշվիչի միջոցով հաշվարկել, թե որն է ձեզ համար ամենամատչելի տոմսը, հանրային ծառայության համարանիշը մուտքագրելով՝ ստուգել, թե արդյոք ներառված եք արտոնյալ խմբում:
Երեւանցիները բոլոր ծառայություններին հասանելիություն կստանան մի օգտահաշվով եւ անհրաժեշտություն չի լինի այցելել տարբեր կայքեր, ունենալ տարբեր օգտահաշիվներ»,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասել է նա։
Տիգրան Ավինյանը նշել է, որ հունվարի 1-ից անցում կկատարվի տրանսպորտի տոմսային համակարգի անկանխիկ վճարման եղանակին։
«Կգործեն նախկին սակագները։ Կգործեն նաեւ նոր տոմսային գործիքները։ Հունվարին պետք է ամբողջությամբ ապահովենք հին մոդելից նոր մոդել տրանսֆորմացիան»,- ասել է Ավինյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: