Սփյուռքի հայկական դպրոցների համար տպագրվել է արեւմտահայերեն Այբբենարան - Mediamax.am

6695 դիտում

Սփյուռքի հայկական դպրոցների համար տպագրվել է արեւմտահայերեն Այբբենարան


Լուսանկարը` http://www.zangak.am

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ սփյուռքի հայկական մեկօրյա դպրոցների համար "Զանգակ” հրատարակչությունում 500-ական օրինակով լույս են տեսել արեւմտահայերեն երկու ընթերցարաններ եւ Այբբենարան:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր դասագրքերի շնորհանդեսի ժամանակ ասել է, որ իրենց հիմնական նպատակը արեւմտահայերենի օգտագործման միասնական դաշտ ստեղծելն է:

 

“Անկախությունից հետո սա առաջին պետական նախաձեռնությունն է, որը նպատակ ունի միասնական դարձնել արեւմտահայերենի ուղղագրությունը, քերականությունը եւ հնչունաբանությունը, որպեսզի ամեն համայնք այն յուրովի չօգտագործի”,- ասել է Հրանուշ Հակոբյանը:

 

Նրա խոսքերով, տարրական դասարանների համար նախատեսված փորձնական դասագրքերը ստեղծվել են տեղացի եւ սփյուռքի մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում, եւ մեկամյա փորձաշրջանից հետո կպատրաստվեն դասագրքերի վերջնական տարբերակները:

 

Սփյուռքի նախարարը տեղեկացրել է, որ գրքերն արդեն ուղարկվել են հայկական կրթահամալիրներ, եւ դրանք յուրօրինակ ուղեցույց կդառնան սփյուռքի բոլոր դպրոցների համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին