Հայաստանի բնակչության ¼-րդից ավելին աղքատ է - Mediamax.am

4971 դիտում

Հայաստանի բնակչության ¼-րդից ավելին աղքատ է


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն այսօր ասել է, որ Հայաստանում գործազրկության աճ չի նկատվում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կայացած ասուլիսում Վարդան Արամյանն ասել է, որ, ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում է գործազրկության աճ նկատվում:

 

«Հայաստանում գործազրկությունը կազմում է մոտավորապես 18%: Դրա աճի ցուցանիշներ չեն նկատվում»,- ասել է փոխնախարարը:

 

Վարդան Արամյանի ներկայացրած տվյալներով, աղքատության մակարդակը Հայաստանում ներկայումս կազմում է 27.6%: 2008 թ-ին աղքատության ցուցանիշը 23% էր:

 

Անդրադառնալով ՀՀ կառավարության արտաքին պարտքին՝ Վարդան Արամյանը փոխանցել է, որ այն կազմում է $‌3.6 մլրդ: Նրա խոսքով, 2013 թ-ին պետական պարտքի սպասարկման համար կհատկացվի $‌273 մլն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին