Նոյեմբերի 10-ին գերիների համար կկատարվի համահայկական աղոթք - Mediamax.am

1562 դիտում

Նոյեմբերի 10-ին գերիների համար կկատարվի համահայկական աղոթք


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի եւ սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում հընթացս Սուրբ պատարագի կկատարվի համահայկական աղոթք:

«Համահայկական աղոթքն արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես, Ադրբեջանի կողմից առեւանգված, գերեվարված եւ Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց եւ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար է»,- ասվում է Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում։

 

Ամենայն Հայոց Հայրապետի կոչին ընդառաջ՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) եւ Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսը (ԵԵԿ) հորդորել են իրենց անդամ եկեղեցիներին ու բոլոր բարի կամքի տեր մարդկանց նոյեմբերի 10-ին միանալու Հայաստանին եւ արցախահայությանը նվիրված աղոթքի օրվան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին