Մայր Աթոռում մեկնարկել է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը - Mediamax.am

877 դիտում

Մայր Աթոռում մեկնարկել է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ


Երեւան: Մեդիամաքս: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ այսօր սկսվել է Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը:

Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնել են, որ ԳՀԽ ժողովը բացվել է  Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունն է բերել Գերագույն հոգեւոր խորհրդի հոգեւորական եւ աշխարհական անդամներին` հայցելով Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող եւ արդյունավետ ընթացքի համար։

 

Ժողովի ընթացքում կքննարկվեն հայրենական կյանքի մարտահրավերներին,  արցախահայերի իրավունքների պաշտպանությանը, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության, սփյուռքում ինքնության պահպանման հիմնախնդիրներին, քրիստոնեական կրթության կազմակերպմանը, եկեղեցու ժողովական եւ վարչական կյանքին առնչվող հարցեր։

 

Ժողովին որպես ատենապետ մասնակցում է նաեւ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին