Երեւանում կանցկացվի ձայնային արվեստի ՆՈՊԱ փառատոնը - Mediamax.am

630 դիտում

Երեւանում կանցկացվի ձայնային արվեստի ՆՈՊԱ փառատոնը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 4-ից 13-ը Երեւանում կանցկացվի ձայնային արվեստի եւ երաժշտական փորձարկումների ՆՈՊԱ փառատոնը:

 

Երեւանում կհյուրընկալվեն 13 երաժիշտներ, ձայնային արվեստագետներ ու կոմպոզիտորներ Ֆրանսիայից, Իսպանիայից, Շվեյցարիայից, Դանիայից, Գերմանիայից եւ Արգենտինայից:

 

Հայ արվեստագետների հետ համագործակցությամբ նրանք ստեղծելու են բազմաժանր ինստալյացիաներ ու ակուսմոնիում:

 

Փառատոնը կանցկացվի հինգ տարբեր վայրերում, այդ թվում՝ հանրային տարածքներում, որտեղ այցելուները կկարողանան մասնակցել երեք տարբեր «ձայնային քայլերթերի»` հնարավորություն ստանալով նորովի բացահայտելու քաղաքը:

 

Փառատոնի ամբողջական ծրագիրը հասանելի է ՆՈՊԱ-ի Instagram-ի եւ Facebook-ի էջերում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին