Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը Մայր Տաճարում Սուրբ պատարագ կմատուցվի - Mediamax.am

309 դիտում

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը Մայր Տաճարում Սուրբ պատարագ կմատուցվի


Լուսանկարը` https://www.qahana.am/


Երեւան: Մեդիամաքս: Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ պատարագ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը, ժամը 19:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ եւ Անմահ Պատարագ հայրենիքի խաղաղության եւ անսասանության, մեր ժողովրդի անվտանգ ու բարօր կյանքի, ինչպես նաեւ անհայտ կորած, գերության մեջ գտնվող եւ զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար։

 

«Սիրով հրավիրում ենք բարեպաշտ մեր ժողովրդին իրենց աղոթական մասնակցությունը բերելու մատուցվելիք Սուրբ Պատարագներին»,- ասվում է Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում:

 

Մյուռոնօրհնության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։00-ին, Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանում, իսկ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին