Արցախից բռնի տեղահանված շուրջ 1000 երեխա կայցելի Հունգարիա - Mediamax.am

4288 դիտում

Արցախից բռնի տեղահանված շուրջ 1000 երեխա կայցելի Հունգարիա


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ս.թ. օգոստոսին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի:

Այդ մասին նշվել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը եւ Հունգարիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Պետեր Սիյարտոյի հանդիպմանը, որը կայացել է «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում:

 

«Նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ՝ ճամբար մեկնելու հնարավորություն տալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 1000 երեխայի», - հայտնել են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:

 

Մեդիամաքսը նշում է, որ Հունգարիան Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն է Եվրոպական միությունում: Մասնավորապես, 2023թ. սեպտեմբերին Հունգարիան արգելափակել էր Եվրամիության հայտարարությունը Արցախում իրավիճակի վերաբերյալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին