Կենսաչափական անձնագրերը լավագույն դեպքում կթողարկվեն 2026թ. մարտին - Mediamax.am

9897 դիտում

Կենսաչափական անձնագրերը լավագույն դեպքում կթողարկվեն 2026թ. մարտին


Լուսանկարը` https://www.primeminister.am/


Երեւան: Մեդիամաքս: Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն այսօր կառավարության նիստում ասել է, որ նույնականացման քարտերի եւ կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրման գործընթացը կմեկնարկի 2025 թվականի մարտից, երբ հայտնի կդառնա մրցույթի հաղթողը։

Նա ասել, որ առաջին փուլում հաղթած մասնավոր ընկերություններին ս.թ. սեպտեմբերին պետությունը կուղարկի իր առաջարկները։

 

«Մինչեւ տարեվերջ ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց վերջանական նախագծերը։ 2025 թվականի սկզբին կսկսենք գնահատման գործընթացը եւ, եթե գործընթացը հարթ ընթանա, չբախվենք բողոքարկումների եւ մնացած տեխնիկական խոչընդոտների, 2025 թվականի մարտին կունենանք հաղթող ընկերություն, որին կհաջորդի պայմանագրի կնքումը։  Ընկերությունը մինչեւ մեկ տարի ժամանակ կունենա, որպեսզի ենթակառուցվածքները բերի այն վիճակին, որն ակնկալվում է պայմանագրով եւ, ըստ այդմ, 10 տարի ժամկետով կկարողանա այս ծրագրի շրջանակներում մատուցել ծառայությունը»,- Արփինե Սարգսյանի խոսքերը մեջբերել է Արմենպրեսը:

 

Կենսաչափական անձնագրերի ներդրումը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության կարեւորագույն բաղադրիչներից է:

 

Հայաստանի քաղաքացիներն արդեն մի քանի տարի զրկված են կենսաչափական անձնագրեր ստանալու հնարավորությունից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին