Երեւան: Մեդիամաքս: Առողջապահության նախարարությունը հուլիսի 28-ից 30-ը Երևանում և մարզերում կազմակերպում է ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի եւ Ց-ի, սիֆիլիսի անվճար և անանուն հետազոտություններ:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ շարժական կլինիկաները կգործեն.
Հուլիսի 28՝ Երևան (Ազատության հրապարակ, ժամը 14:00-20:00),
Հուլիսի 29՝ Գյումրի (Քըրք Քըրքորյանի արձանի հարակից տարածք, ժամը 11:30-17:30),
Հուլիսի 29՝ Վանաձոր (Արցախի պուրակի մոտակայք, ժամը՝ 11:30-17:30),
Հուլիսի 30՝ Արտաշատ (գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք, ժամը՝ 11:30-17:30),
Հուլիսի 30՝ Աբովյան քաղաք (Հանրապետության փողոց, ժամը՝ 11:30-17:30),
Հուլիսի 30՝ Գավառ քաղաք (նախկին գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք, ժամը՝ 11:00-17:00):
Հետազոտությունները կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: