Starmus փառատոնը վերադառնում է Իսպանիա - Mediamax.am

Մարտ 06, 2026
1629 դիտում

Starmus փառատոնը վերադառնում է Իսպանիա


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Starmus գիտության եւ երաժշտության փառատոնը կանցկացվի 2025 թվականի ապրիլին Լա Պալմա կղզում:

Նորվեգիայում, Շվեյցարիայում, Հայաստանում եւ Սլովակիայում կազմակերպված չորս «արտագնա» փառատոններից հետո Starlight հիմնադրամի հետ համագործակցությամբ Starmus-ը վերադառնում է Կանարյան կղզիներ՝ նպատակ ունենալով աջակցել Լա Պալմա կղզու վերականգնմանը, որը տուժել է 2021 թվականի հրաբուխի ժայթքումից:

 

 

Կազմակերպիչներն աշխատում են ծրագրի վրա, որի մանրամասները կներկայացվեն սեպտեմբերին։

 

«Շատ ոգևորված ենք վերադառնալ Կանարյան կղզիներ: Յուրահատուկ փառատոն է լինելու՝ այսքան տարի անց կղզիներ վերադառնալը շատ բան է նշանակում մեզ, Կանարյան կղզիների և Լա Պալմայի համար: Մենք վերադառնում ենք «տուն», քանի որ Լա Պալման հենց այն տեղն է, որը ոգեշնչեց ինձ եւ Բրայան Մեյին ստեղծելու Starmus-ը: Մենք մեկ տարուց էլ քիչ ժամանակ ունենք նման հատուկ թողարկում կազմակերպելու համար, բայց Starmus La Palma-ն պատմական է դառնալու»,- ասել է փառատոնի համահիմնադիր եւ ստեղծագործական տնօրեն Գարիկ Իսրայելյանը։




Մեր ընտրանին