Երեւան: Մեդիամաքս: «Առողջ Հայաստան» հիմնադրամը մեկնարկում է՝ նպատակադրվելով Հայաստանի մարզերում առաջնային առողջապահության բարելավմանը։
Նախաձեռնությունը հիմնված է հանրակրթության ոլորտում 10 տարուց ավել գործունեություն ծավալող «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի մոդելի վրա, ձգտում է օժանդակել Հայաստանի մարզերում գործող ընտանեկան բժիշկներին, սերմանել առաջնորդական հմտություններ, զարգացնել մասնագիտական կարողունակությունները եւ սատարել Հայաստանի առողջապահական համակարգի առաջնային օղակի բարեփոխումներին:
Լուսանկարը` «Առողջ Հայաստան» հիմնադրամ
Ծրագրի գործընկերն է ՀԵՆԱՐ հիմնադրամը, որի հետ միասին ընտանեկան բժշկության 10 բժիշկ-առաջնորդների առաջին խումբն այս ամառ կանցնի ինտենսիվ վերապատրաստման ծրագիր, որից հետո նրանք կտեղակայվեն 10 համայնքներում:
«Առողջ Հայաստան» հիմնադրամի Առաջնորդության զարգացման ծրագիրն առաջարկում է համապարփակ ուսումնական նախագիծ, որը միավորում է վերապատրաստման 4 սյուներ՝ առաջնորդություն, համայնքային ներգրավվածություն, բժշկական գիտելիքներ եւ հետազոտությունների իրականացում։
Լուսանկարը` «Առողջ Հայաստան» հիմնադրամ
«Մենք արդեն տաս տարուց ավել է, ինչ ականատես ենք լինում ուսուցիչ-առաջնորդների ներազդեցությանը Հայաստանի գյուղական դպրոցներում «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի միջոցով: Ոգեւորված եմ, որ մեր մոդելն այժմ կկիրառվի Հայաստանում առողջապահական ոլորտում եւ կապահովի համակարգում նոր տաղանդի խողովակաշար»,- ասել է «Դասավանդի՛ր Հայաստան» հիմնադրամի հիմնադիր եւ գործադիր տնօրեն եւ «Առողջ Հայաստան» հիմնադրամի խորհրդի անդամ Լարիսա Հովհաննիսյանը:
Հաշվի առնելով Հայաստանի առողջապահական համակարգի մարտահրավերները, ներառյալ սահմանափակ ռեսուրսները, հնացած ենթակառուցվածքը եւ մարզերում մասնագետների սղությունը, «Առողջ Հայաստան» հիմնադրամի «Առաջնորդության զարգացման ծրագիրն» ունի հավակնոտ առաքելություն՝ ներառելով ու խրախուսելով բժիշկ-առաջնորդներին ապահովելով նրանց նորարարական գործիքակազմով:
Լուսանկարը` «Առողջ Հայաստան» հիմնադրամ
«Առողջ Հայաստան» հիմնադրամի խորհրդի անդամ Սառա Անջարգոլյանը նշել է.
«Բազում տարիներ այլեւս ապրելով եւ աշխատելով Հայաստանում, կարող եմ փաստել, որ նրանք, ովքեր ներգրավված են եղել Հայաստանում բազմաբնույթ զարգացման ծրագրերում, կհամաձայնեն, որ մեր երկրում հնարավոր է փոքր կետային փոփոխություններով հասնել մեծ ներազդեցության, եթե այն իրականացվում է երկարաժամկետ, մանրակրկտորեն եւ համայնքի ներգրավմամբ»:
Լուսանկարը` «Առողջ Հայաստան» հիմնադրամ
«Առողջ Հայաստան» հիմնադրամի ծրագիրը մշակվել է ՀՀ Առողջապահության նախարարության, Երեւանի պետական բժշկական համալսարանի եւ ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի հետ սերտ համագործակցությամբ։
Ծրագրին աջակցում են ՀԵՆԱՐ հիմնադրամը, Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամը, Վահե եւ Լյուսի հիմնադրամը, Գուլամերյան հիմնադրամը եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (AMAA):
«Առողջ Հայաստան» հիմնադրամի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք:
Կոնտակտային անձ՝ Լուսինե Մանուկյան, գործադիր տնօրեն, healthforarmenia.info@gmail.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: