Այսուհետ սիրիահայերը կարող են ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ հենց Սիրիայում - Mediamax.am

19459 դիտում

Այսուհետ սիրիահայերը կարող են ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ հենց Սիրիայում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այսուհետ սիրիահայերը կարող են ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ Սիրիայում ՀՀ դիվանագիտական հաստատություններում՝ Դամասկոսի դեսպանությունում եւ Հալեպի հյուպատոսարանում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ կառավարությունն այսօր ընդունած որոշումով դյուրացրել է օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ անձնագիր ձեռք բերելու գործընթացը:

 

Նախկինում գործող կարգով, այլ երկրների քաղաքացիներին հայկական անձնագիր տրամադրում էր բացառապես ՀՀ ոստիկանության վիզաների եւ անձնագրերի վարչությունը:

 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ այս պահին բազմաթիվ սիրիահայեր եւ լիբանանահայեր դիմել են ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով, եւ այս որոշումը կհեշտացնի այդ գործընթացը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին