Շենգենյան վիզան կթանկանա հունիսի 11-ից - Mediamax.am

2076 դիտում

Շենգենյան վիզան կթանկանա հունիսի 11-ից


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: 2024 թվականի հունիսի 11-ից Շենգենյան վիզայի արժեքը կկազմի 90 եվրո մեծահասակների համար եւ 45 եվրո՝ 6-ից 12 տարեկան երեխաների համար։

Ներկայում Շենգենյան վիզայի արժեքը մեծահասակների համար կազմում է 80 եվրո, երեխաների համար՝ 40 եվրո։

 

Եվրահանձնաժողովը գների աճը բացատրել է գնաճով։

 

Եվրահանձնաժողովը երեք տարին մեկ գնահատում է վիզայի վճարի վերանայման անհրաժեշտությունը «օբյեկտիվ չափանիշների» հիման վրա՝ ներառյալ ԵՄ-ում գնաճի մակարդակը եւ քաղաքացիական ծառայողների միջին աշխատավարձերը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին