Սուրեն Պապիկյանն ու Սարկիս Իզմիրլյանը քննարկել են մի շարք ծրագրեր - Mediamax.am

106 դիտում

Սուրեն Պապիկյանն ու Սարկիս Իզմիրլյանը քննարկել են մի շարք ծրագրեր


Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Ապրիլի 5-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընդունել է մեծանուն բարերար Դիկրան Իզմիրլյանի որդուն՝ Սարկիս Իզմիրլյանին:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է Սարկիս Իզմիրլյանին՝ իր հայրիկի՝ Դիկրան Իզմիրլյանի՝ Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանանալու կապակցությամբ:

 

Քննարկվել են մի շարք ծրագրերի շուրջ համագործակցությանն առնչվող հարցեր:

 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը Սարգիս Իզմիրլյանին նաեւ ներկայացրել է ՀՀ զինված ուժերում, այդ թվում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընթացող լայնածավալ բարեփոխումների ընթացքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին