Դեֆոն եւ Պաչյանը. զրույցներ հայ գրականության եվրոպական լինել/չլինելու մասին - Mediamax.am

1065 դիտում

Դեֆոն եւ Պաչյանը. զրույցներ հայ գրականության եվրոպական լինել/չլինելու մասին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Խառատյանը
Լուսինե Խառատյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամ Պաչյանը
Արամ Պաչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Որքանո՞վ է եվրոպական հայ գրականությունը»։ Այս խորագրով պանելային քննարկում էր կազմակերպել Եվրամիության ազգային մշակութային կազմակերպությունների հայաստանյան կլաստերը։ Քննարկմանը մասնակցել են ԵՄ գրականության մրցանակի 2021 թվականի դափնեկիր Արամ Պաչյանը եւ 2023 թվականի գրականության մրցանակի թեկնածու Լուսինե Խառատյանը։

 

Հայ գրականությունը՝ եվրոպակա՞ն

 

Արամ Պաչյան

 

Ինձ թվում է՝ «որքանո՞վ է եվրոպական հայ գրականությունը» հարցադրման մեջ խնդիրն «ական» ածանցն է։ Ես կվերաձեւակերպեի այս հարցը՝ որքանո՞վ ենք առնչվում Եվրոպայի քաղաքակրթությանը։ Ինձ համար սա ավելի քաղաքակրթական հարց է, որն ահռելի ազդեցություն է ունեցել հայ գրականության, դրա ակունքների վրա, իհարկե, քրիստոնեությունից հետո։ Բայց պետք չէ մոռանալ նաեւ քրիստոնեությունից առաջ եղած ահռելի ու, ինչ-որ առումով, կորսված մշակույթի մասին, որն ավելի պատկանում է արեւելյան քաղաքակրթությանը։

 

Վահան Տերյանն իր նշանավոր «Հայ գրականության գալիք օրը» հոդվածում ասում է, որ մենք Եվրոպայի առջեւ միշտ աշակերտներ ենք եւ միշտ պիտի սովորենք եվրոպական քաղաքակրթությունից։ Ամբողջովին համաձայն եմ Տերյանի այս ձեւակերպման հետ, քանի որ ինձ համար էլ եվրոպական քաղաքակրթության գրականությունը դա սկիզբն է։  

 

Միլան Կունդերան մի շատ հետաքրքիր բան է ասում՝ եթե Լատինական Ամերիկայում բռնկվում է մի գրական երեւույթ, որը տարածվում է ողջ աշխարհում, այդ երեւույթի ակունքները պիտի տեսնել եվրոպական քաղաքակրթության մեջ։

Արամ Պաչյանը Արամ Պաչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թե որքանով եմ ես՝ որպես հեղինակ, առնչվում Եվրոպայի գրական քաղաքակրթության հետ, ինձ համար դժվար է որոշել։ Բայց ես միշտ վերադառնում եմ դեպի իմ մանկություն, իմ ամենահարազատ աշխարհը, որտեղ տեսնում եմ միայն մի գրողի, որը կախարդել է ինձ մինչեւ հիմա, իմ հոգին ու սիրտը նրան են պատկանում՝ Դանիել Դեֆոն՝ իր Ռոբինզոն Կռուզոյով։ Դրանից է սկսվում իմ մեջի կրակը, որ երբեւէ չի մարում։ Ինձ թվում է՝ իմ գրքերում ես ընդհանրապես չկամ, կան իմ սիրելի հեղինակները, ու ես դրա համար միայն ուրախ եմ։

 

Արամ Պաչյանն ընթերցեց իր «P/F»-ը

Ես գիտեմ, որ երբեւէ չեմ ճանաչվի Եվրոպայում, եւ ինձ պետք էլ չի։ Ես դրանից ընդհանրապես ազատագրվել եմ, ճանաչման խնդիր չկա, կա երկխոսության երազանք, ցանկություն։ 2020 կամ 2021 թվականին իմ «P/F» վեպով մասնակցում էի Բեռլինի գրական փառատոնին։ Ես կարդացի իմ վեպից մի հատված հայերեն, գերմանացի տղան կարդաց իմ վեպից մի հատված գերմաներեն, ու հենց այդտեղ կայացավ այդ երկխոսությունը։ Ինձ լրիվ հերիք էր, որ հնարավորություն կա մասնակցել նման փառատոնի եւ փոքրիկ լսարանի առջեւ ներկայացնել իմ գրականությունը։

 

Լուսինե Խառատյան

 

Ընդունված է եվրոպական գրականության մաս համարել եվրոպական գրական ավանդույթով գրված գրականությունը։ Եթե այս սահմանմամբ առաջնորդվենք՝ կարծում եմ, որ հայ գրականությունը մեծապես ազդված է այդ ավանդույթից, եւ, հիմնականում, իր բոլոր փուլերը, զարգացումները, գրական գործերի մեծ մասը գրվել են հենց այդ ավանդույթի շրջանակում։

Լուսինե Խառատյանը Լուսինե Խառատյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քանի որ իմ գրականությունը փորձում է անդրադառնալ բազմաթիվ ինքնությունների, այսինքն՝ դու մենակ հայ չես, ունես շատ-շատ ուրիշ ինքնություններ, այդ առումով իմ գրականությունն էլ եվրոպական գրականության եւ, ընդհանրապես, պոստմոդեռն հասարակության ծիրում է գտնվում։ Կարծես թե մասնատված, բազմակի ինքնությունների ժամանակ ենք ապրում, եւ գրականության մեջ էլ դա արտացոլվում է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Բայց հիմա եվրոպական ինքնությունն էլ փնտրտուքի մեջ է, եւ իմ գրականությունն էլ ավելի շատ ինքնության փնտրտուքի մասին է, քան՝ կոնկրետ սահմանված ինքնությունների, որ մարդը գիտակցում կամ չի գիտակցում։ Այդ սահմանների փնտրտուքը, նոր ինքնության կամ ինքնաձեւակերպման փնտրտուքը շարունակական գործընթաց է, որը  բնորոշ է թե՛ մարդուն, թե՛ հասարակությանը, թե՛ տարբեր տիպի միություններին, տվյալ պարագայում՝ Եվրոպական միությանը։

 

Ժամանակակից հայ գրականության մասին

 

Արամ Պաչյան

 

Ես մի քիչ առողջությունս կորցրել եմ, էլ չեմ կարողանում հետեւել դաշտին։ Իսկ դաշտը գնալով մեծանում է, շուկան մեծանում է, ավելի է հիմարանում, որովհետեւ հայտնվել են ինձ համար մի քիչ խնդրահարույց մասսայական գրականության ընթերցողների շրջանակներ, գրականություն, որը ճզմում, ավերում է, ավելի շատ ծովահենություն է։ Իմ կարծիքով՝ 5-6 տարի առաջ ավելի խնամված վիճակ կար գրաշուկայում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Բայց դաշտում հիմա էլ կան շատ տաղանդավոր մարդիկ։ Պարզապես կուզենայի հրատարակչական ոլորտում հայտնվեին փողերի ու ծափերի հետեւից չգնացող մարդիկ, որոնք սիրում են բովանդակություն, այլ ոչ թե՝ արտաքին վիճակներ։

 

Լուսինե Խառատյան

 

Մենք հիմա ունենք շատ հետաքրքիր ստեղծագործողներ ու նաեւ խաչվող ժանրեր ու թեմաներ։ Գուցե սա ինչ-որ տեղ ուշացած է, բայց շատ հետաքրքիր ընթացք ունի նաեւ լեզվի առումով, որովհետեւ անկախությունից հետո լեզուն արձակվել է, դարձել է արձակ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ու այդ առումով տեսնում ես, թե ինչ հետաքրքիր տարածքներ է գրավում լեզուն, գրողը, որն ինչ-որ առումով խնդրայնացնում է հասարակության հարցերը, ինչ-որ առումով ինքն է ստեղծում տարածքներ, որը հասարակությանը դեռ հայտնի էլ չեն։ Ու այդ առումով, կարծում եմ, մենք գրականության շատ ծաղկուն շրջանում ենք։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին