Արամ Պաչյանն ընթերցեց իր «P/F»-ը - Mediamax.am

2291 դիտում

Արամ Պաչյանն ընթերցեց իր «P/F»-ը


Արամ Պաչյանը
Արամ Պաչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամ Պաչյանը
Արամ Պաչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հունվարի 29-ին Keerk and Co. սրճարանում Արամ Պաչյանն ընթերցեց իր նոր՝ «P/F» վեպը: Գրքի շնորհանդեսը 2020 թվականի սեպտեմբերի 26-ին էր: Գրողը հիշում է՝ այդ օրն ուրախ էր. իր «ամենաանձնական» գիրքն էր ներկայացնելու: Բայց մի քանի ժամ անց պատերազմը սկսվեց ու ամեն ինչ մոռացվեց:

 

«Սեպտեմբերի 26-ին շատ ուրախ էի, մտածում էի՝ կարեւոր մի բան եմ արել՝ իմ 4-րդ որոնման հանգրվանին եմ հասել։ Իմ 4-րդ գիրքն է, որը համարում եմ իմ պատերազմն ու որոնումը։ Ուրախացել էի շատ, որովհետեւ երկար էի եկել այս ամփոփմանը։ Ըստ իս՝ սա իմ ամենաանձնական գիրքն է: Բայց պատերազմը սկսվեց, ու այս ամենն ինձ համար զրոյացավ:

Արամ Պաչյանը Արամ Պաչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս գիրքն ինձ համար կա ու չկա, գալիս-գնում է, հիշում եմ, բայց ինչ-որ առումով նաեւ ուզում եմ մոռանալ: Ու հասկացա, որ իրենից ձերբազատվելու ու իրեն մոտենալու միակ տարբերակը իրեն սկզբից մինչեւ վերջ ընթերցելն է: Չգիտեմ՝ ոնց եք համբերելու:»:

 

Արամ Պաչյանը գրքի ընթերցումը նվիրեց պատերազմում զոհված, տնավեր մարդկանց: «Շատ անգործածելի ու անօգտակար նվեր է, բայց գրողը, երեւի, մենակ էսպիսի բան կարող է նվիրել»,-ասաց հեղինակը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ու ովքեր արդեն հասցրել էին գնել գիրքը, բացեցին ու սկսեցին հետեւել Պաչյանի ընթերցմանը:

 

««P/F»: Վեպ: Ձեն-բուդդայական դպրոցի իմ ուսուցիչներին: Պատմություն ոչնչով, եւ ահա պատմությունն ավարտվեց...»

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավելի քան 100 դրվագներից կազմված գիրքը հին ու նոր Երեւանի, քաղաքի փողոցներում իր հիշողությունների, մտորումների, երազանքների հետ ապրող հերոսն է:

 

146 էջանոց գիրքը Արամ Պաչյանն ընթերցեց մոտ 80 րոպեում՝ կարճ ընդմիջմամբ:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գետառը չի կանգնելու, Գետառը հոսելու է՝ 40 աղբյուրներից հուզված, քաղաքի հարավ-արեւմուտքով հոսելու է: Հունը փակեն-չփակեն, հոսելու է, ուղեծիրը փոխեն-չփոխեն, հոսելու է: Գետառը քերթելու է առնետագույն բազալտների ողնաշարը եւ թնդյունով տապալելու է արգելքները: Պայթելու է՝ քաղաքին վերադարձնելով իր ողջ սերը»,- ծափերի ներքո՝ հեղինակն ավարտեց «P/F»-ի ընթերցումը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետո Արամ Պաչյանը զրուցեց ընթերցողների հետ, նրանց տպավորությունները լսեց, պատասխանեց հարցերին:

 

«Գիրքն ինձ համար կարեւոր էր, որովհետեւ բավականին երկար ժամանակ չգիտեմ՝ ինչ էր հետս կատարվում, մինչեւ վերջ էլ չհասկացա, բայց, կարծես, այդ կեցությունն էր թելադրում գրքի ձեւը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Էդպես լինում է, որ դու միտքը դնում ես, ունես քարտեզ՝ գրելու ինչ-որ ձեւով, բայց քո կեցությունը, քո առօրյան, քո հոգեվիճակն ու քեզ շրջապատող աշխարհը քեզ մղում են ստեղծելու մի ուրիշ ձեւ: Կարծում եմ, որ իմ յուրաքանչյուր գրքում ձեւի որոնումները միշտ եղել են առաջնայինը, ու «P/F»-ը, ինչ-որ առումով, այդ որոնման ամբողջացում էր»:

 

***

 

«Երկար ժամանակ վեպը դարակում է եղել, բայց գրքերն իրենց ճակատագիրն են ունենում: Ես չէի ուզենա լինել գրքի շուրջ, կուզեի գիրքն առանձին լիներ: Այս գիրքը ես չեմ պատմել, ուրիշ մի ձայն է, որն ինձ այս ու այն կողմ է տանում»:

 

***

 

«Գիրքը ոնց որ իմ երախտիքը, երկխոսությունը լիներ էս քաղաքի հետ ու, ինչ-որ առումով, նաեւ հրաժեշտն էր, որովհետեւ էնպես չի, որ շատ եմ սիրում Երեւանը: Գորիսն ու Գյումրին էս պահին ավելի հետաքրքիր քաղաքներ են: Բայց մտադրությունս էդպիսին է եղել, որ հերոսներից մեկը լինի քաղաքը, որ լեզու, եղանակ գտնեմ քաղաքին խոսեցնելու:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի քանի գրքեր կան, որոնց հետ երկխոսել եմ գրքում: Մեկը Ջոյսի «Դուբլինցիներ»-ն է, որ կարեւոր է եղել գիրքը գրելու համար: Մի քիչ մեծամտորեն ասեմ՝ սա էլ իմ փոքր «Դուբլինցիներ»-ն է»:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին