Տիգրան Իզմիրլյանին կշնորվի Հայաստանի ազգային հերոսի կոչում - Mediamax.am

1169 դիտում

Տիգրան Իզմիրլյանին կշնորվի Հայաստանի ազգային հերոսի կոչում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանին այսօր կշնորվի Հայաստանի ազգային հերոսի կոչում:

Այդ առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին:

 

«Հանդիպումը տեղի է ունենում Տիգրան Իզմիրլյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու կարեւոր առիթով: Շատ կարեւոր իրադարձություն է մեզ համար, այն մեր երախտագիտության արտահայտումն է այն գործունեության համար, որը Ձեր ընտանիքը ծավալել եւ ծավալում է մեր հանրապետությունում։ Մենք հույս ունենք, որ համագործակցությունը, որ կարողացել ենք ձեւավորել կառավարության եւ «Իզմիրլյան» հիմնադրամի միջեւ, կլինի շարունակական»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Սարգիս Իզմիրլյանն իր հերթին նշել է. «Պատիվը, որին Դուք արժանացրել եք իմ հայրիկին, անգնահատելի է։ Այն ամենը, ինչ նա արել է Հայաստանում տասնամյակներ շարունակ, արել է Հայաստանի մարդկանց համար, այլ ոչ պատվի ու գովասանքի արժանանալու նպատակով։ Իրականում մենք չենք ցանկանում, որ մարդիկ իմանան ինչ ենք մենք անում, մենք անում ենք մարդկանց համար, ոչ թե մեզ համար։ Ուրախ ենք լինել այստեղ՝ Հայաստանում»:

 

Կառավարությունից հայտնել են հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում «Իզմիրլյան» հիմնադրամի գործունեությանը եւ ծրագրերին վերաբերող հարցեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին