Դավիթ Տոնոյան. Մինչեւ ԱԺ հերթական ընտրություններ ժամանակ չունենք - Mediamax.am

1294 դիտում

Դավիթ Տոնոյան. Մինչեւ ԱԺ հերթական ընտրություններ ժամանակ չունենք


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ «նոր պաշտպանական քաղաքականության ձեւավորման համար անհրաժեշտ են «ներքին լեգիտիմություն» ունեցող նոր ուժեր»:

«Ակնհայտ է, որ վարված քաղաքականության արդյունքում հայաթափվեց Արցախը: Նոր պաշտպանական քաղաքականության ձեւավորման համար անհրաժեշտ են «ներքին լեգիտիմություն» ունեցող նոր ուժեր եւ ՀՀ ժողովրդի վստահությունը այդ նոր քաղաքական ուժերի նկատմամբ` իրենց ծրագրերի իրագործման համար, որը, բնական է, կդրսեւորվի ԱԺ ընտրությունների միջոցով: Հարցն այն է, թե արդյոք մենք ժամանակ ունենք մինչ ԱԺ հերթական ընտրությունները: Համոզված եմ, որ ոչ», - ասել է Դավիթ Տոնոյանը՝ Փաստինֆո-ին տված հարցազրույցում:

 

«Ալիեւը եւ իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, քանի որ գիտակցում են, որ ՀՀ քաղաքացիները, սփյուռքը եւ առավել եւս արցախցիները, ոչ էլ հայ զինվորականը չեն համակերպվելու ունեցած կորուստների հետ: Իսկ հայ զինվորականը «երբեք չխոսելով դրա մասին, բայց միշտ դա մտքում պահելով» սկզբունքով առնվազն հակահարված տալու համար սեղմ ժամկետում պետք է նախապատրաստվի կռվելու եւ հաղթելու ու ապահովելու արցախցիների վերադարձն իրենց բնօրրան: Համոզված եմ, որ ԶՈՒ-ի պատշաճ մակարդակի պատրաստության հասնելու պարագայում կունենանք այլ ռազմաքաղաքական իրավիճակ», - նշել է ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:

 

«Եթե ոմանց կողմից ՀՀ անվտանգության ապահովումը եւ շահերի առաջխաղացումը դիտարկվում է ռեւանշ, ապա մեր հայրենիքի դիմակայության աստիճանական նվազեցումը կանվանեի առնվազն պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն», - ավելացրել է նա:

 

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին