Սանկտ Պետերբուգում կբացվի «Փարաջանովի կողքին» ցուցահանդես-նախագիծը - Mediamax.am

2347 դիտում

Սանկտ Պետերբուգում կբացվի «Փարաջանովի կողքին» ցուցահանդես-նախագիծը


Լուսանկարը` Յուրի Մեչիտով

Լուսանկարը` Յուրի Մեչիտով

Լուսանկարը` Յուրի Մեչիտով

Լուսանկարը` Ելենա Կարուսաար


Մարտի 15-ին РОСФОТО թանգարանային-ցուցահանդեսային կենտրոնը Սանկտ Պետերբուգում կներկայացնի «Փարաջանովի կողքին. Յուրի Մեչիտովի եւ Ելենա Կարուսարի լուսանկարները» նախագիծը՝ նվիրված ռեժիսորի 100-ամյակին։

Ցուցահանդեսում ներկայացված կլինեն ռեժիսորի դիմանկարները, նկարահանումների աշխատանքային պահերը, ֆիլմերի պաստառներ եւ էսքիզներ:

 

Նախագծում ներկայացված կլինեն ցուցանմուշներ РОСФОТО-ի եւ Մոսկվայի Կինոյի թանգարանի, Սերգեյ Փարաջանովի երեւանյան թանգարանի հավաքածուներից եւ լուսանկարիչ Յուրի Մեչիտովի արխիվից:

Լուսանկարը` Յուրի Մեչիտով

Այցելուներւ, մասնավորապես, կտեսնեն Յուրի Մեչիտովի լուսանկարները, որոնք արվել են «Սուրամի ամրոցի լեգենդը» եւ «Արաբեսկաներ Փիրոսմանիի թեմայով» ֆիլմերի նկարահանման ժամանակ։

 

Իսկ «Լենֆիլմ» կինոստուդիայի նկարիչ-լուսանկարիչ Ելենա Կարուսաարի լուսանկարների շարքը պատմում է Փարաջանովի վերջին՝ «Աշուղ Ղարիբ» ֆիլմի ստեղծման մասին։

Լուսանկարը` Ելենա Կարուսաար

«Փարաջանովի կողքին» նախագծի համար պատրաստվել է նաեւ հանրային ծրագիր՝ էքսկուրսիաներ, վարպետության դասեր, դասախոսություններ, կինոդիտումներ։

 

Մարտի 28-ին տեղի կունենա գրող եւ կինոգետ Լեւ Նաումովի «Ժեստը Փարաջանովի բանաստեղծական կինոյում» դասախոսությունը։

Լուսանկարը` Յուրի Մեչիտով

Մարտի 30 «Մանեժ» կենտրոնական ցուցասրահի կրթական նախագծերի համադրող Եկատերինա Բեսպալովան վարպետության դասերի շարք կանցկացնի «Կոլաժը որպես գեղարվեստական պրակտիկա» թեմայով։

 

Ապրիլի 11-ին կինոքննադատ Դմիտրի Բակիրովը կկարդա «Սերգեյ Փարաջանովը ոճի որոնման մեջ կամ կինոյի հակառակ կողմը» դասախոսությունը։

 

Հավելյալ տեղեկությունները միջոցառումների մասին հասանելի են այստեղ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին