Սեզար Գուեկյանը միավորել է Թոնի Այոմիին, Ջիմի Փեյջին եւ Բրայան Մեյին - Mediamax.am

5169 դիտում

Սեզար Գուեկյանը միավորել է Թոնի Այոմիին, Ջիմի Փեյջին եւ Բրայան Մեյին


Բրայան Մեյը, Ջիմի Փեյջը եւ Թոնի Այոմիին
Բրայան Մեյը, Ջիմի Փեյջը եւ Թոնի Այոմիին

Լուսանկարը` Թոնի Այոմի

Լուսանկարը` Gibson

Լուսանկարը` Gibson

Լուսանկարը` Gibson

Լուսանկարը` Gibson

Լուսանկարը` Gibson

Լուսանկարը` Gibson

Լուսանկարը` Gibson

Լուսանկարը` Gibson

Լուսանկարը` Gibson

Լուսանկարը` Gibson

Լուսանկարը` Gibson

Լուսանկարը` Gibson

Լուսանկարը` Gibson

Լուսանկարը` Gibson

Լուսանկարը` Gibson

Աջից ձախ՝ Թոնի Այոմին, Բրայան Մեյը, Ջիմի Փեյջը, Սեզար Գուեկյանը
Աջից ձախ՝ Թոնի Այոմին, Բրայան Մեյը, Ջիմի Փեյջը, Սեզար Գուեկյանը

Լուսանկարը` Dave Hogan


Փետրվարի 22-ին Ջիմի Փեյջը (Led Zeppelin), Թոնի Այոմին (Black Sabbath) եւ սըր Բրայան Մեյը (Queen) ներկա գտնվեցին Gibson Garage London-ի բացմանը, որը դարձավ Gibson-ի առաջին ֆլագմանային խանութը Միացյալ Նահանգներից դուրս:

Լուսանկարը` Gibson

Բայց սա միակ նորությունը չէր. Միջոցառման ժամանակ Gibson-ը հայտարարեց Ջիմի Փեյջի հետ համագործակցության մեկնարկի մասին:

 

«Մենք Ջիմիին համարում ենք կիթառի պատվավոր դեսպան եւ ռոքի ծննդյան եւ զարգացման ռահվիրա: Հենց Ջիմմին է մեծապես պատասխանատու «ոսկե դարաշրջանից» հետո Gibson-ի հաջողության, մշտական նորարարության եւ էվոլյուցիայի համար: Երախտապարտ ենք նրան վստահության համար եւ անհամբեր սպասում ենք համագործակցության մեկնարկին»,- ասել է Gibson-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Սեզար Գուեկյանը:

 

«Երբ հանդիպեցի Սեզարի հետ, եւ նա պատմեց ինձ Gibson-ի ապագայի իր տեսլականի մասին, հասկացա, որ պետք է ներգրավվեմ: Խոսելով Gibson-ի գործարաններում աշխատող մարդկանց հետ եւ զգալով այնտեղի ոգին, համոզվեցի, որ ճիշտ որոշում էի կայացրել՝ տարիներ առաջ ընտրելով Les Paul Custom եւ Doubleneck կիթառները», - ասել է Ջիմի Փեյջը։

 

 

«Հիանալի օր անցկացրեցի Լոնդոնում Gibson Garage-ի բացմանը: Իմ ընկեր Սեզարը հրավիրել ինձ, Բրայան Մեյին եւ Ջիմի Փեյջին։ Սա հիանալի վայր է կիթառահարների համար: Ուրախ էի հանդիպել սիրելի ընկերներ Բրայան Մեյին եւ Ջիմի Փեյջին: Մենք հիանալի ժամանակ անցկացրինք՝ զրուցելով հին ժամանակների եւ մեր նոր նախագծերի մասին»,- ասել է Թոնի Այոմին:

Աջից ձախ՝ Թոնի Այոմին, Բրայան Մեյը, Ջիմի Փեյջը, Սեզար Գուեկյանը Աջից ձախ՝ Թոնի Այոմին, Բրայան Մեյը, Ջիմի Փեյջը, Սեզար Գուեկյանը

Լուսանկարը` Dave Hogan

«Gibson Garage London-ն մի վայր է, որի մասին մենք բոլորս երազում էինք երիտասարդ տարիներին: Սա խանութ է, որտեղ երիտասարդ երաժիշտն իրեն ցանկալի հյուր կզգա եւ նրան չեն ասի «հանկարձ ձեռք չտաս», - ասել է Բրայան Մեյը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին