Նուբար Աֆեյան. «Ռուբենը համայն հայության խորհրդանիշն է» - Mediamax.am

13662 դիտում

Նուբար Աֆեյան. «Ռուբենը համայն հայության խորհրդանիշն է»


Լուսանկարը` Danil Kolodin


Երեւան: Մեդիամաքս: Ձեռնարկատեր եւ բարերար, Moderna ընկերության համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը հույս է հայտնել, որ միջազգային դերակատարները աչք չեն փակի Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի անօրինական ձերբակալության վրա։

«Այս իրավիճակը չափազանց ցավալի է ինձ համար։ Անցած 23 տարիների ընթացքում Ռուբենի հետ մենք տասնյակ մարդասիրական եւ բարեգործական ծրագրեր էինք իրականացրել Հայաստանում։ Անցյալ աշնանը Ռուբենը տեղափոխվեց Արցախ՝ օգնելու այնտեղ ապրողներին վերականգնել իրենց արժանապատվությունը եւ փորձել դիմակայել իրենց վրա գործադրվող ճնշմանը։ Երեք ամիս նա պետնախարար էր, բայց այդ պաշտոնը լքելուց հետո մնաց այնտեղ՝ մարդասիրական ծրագրեր իրականացնելով եւ մարդկանց օգնելով»,- ասել է Նուբար Աֆեյանը CNN-ի մեկնաբան Քրիստիան Ամանփուրին տված հարցազրույցում։

 

Մեկնաբանելով Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքները՝ Նուբար Աֆեյանն ասել է, որ «դրանք ոչ մի փաստական հիմք չունեն»։

 

«Կարծում եմ՝ Ռուբենը համայն հայության խորհրդանիշն է։ Նրա ձերբակալությունն ու մեղադրանքները նպատակ ունեն հոգեբանական խոշտանգումների ենթարկել աշխարհի 10 միլիոն հայերին։ Հուսով եմ, որ միջազգային դերակատարները աչք չեն փակի եւ չեն խրախուսի անարդարությունն ու անպատժելիությունը։ Մենք իսկապես պետք է դրա դեմ հանդես գանք»,- ասել է Moderna-ի տնօրենների խորհրդի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին