Ֆրանսիայի մշակույթի նախարարը ներկա է եղել «Zako» նախագծի շնորհանդեսին - Mediamax.am

1679 դիտում

Ֆրանսիայի մշակույթի նախարարը ներկա է եղել «Zako» նախագծի շնորհանդեսին


Լուսանկարը` ԿԳՄՍ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում այցով գտնվող Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը այցելել է Սերգեյ Փարաջանովի թանգարան։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ թանգարանում հյուրերի համար ՌեԱնիմանիա փառատոնի շրջանակում տեղի է ունեցել «Zako» լիամետրաժ անիմացիոն կինոնախագծի շնորհանդեսը։

 

Մեդիամաքսը «Zako»-ի մասին պատմել էր 2023 թվականի գարնանը:

 

Ֆիլմը ստեղծվել է հայ-ֆրանսիական համագործակցությամբ։ Այն նվիրված է նկարիչ Սարգիս Մանգասարյանին. կյանքի պատմությանը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փրկվել է իր նկարների շնորհիվ։

 

Միջոցառմանը ներկա է եղել նաև Եվրիմաժի (Eurimages) համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի և ցուցադրության աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Քեթրին Թրոտմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին