«ՏաԹեւեր» ճոպանուղին «World Travel Awards» 2023 մրցույթի մասնակից է - Mediamax.am

1619 դիտում

«ՏաԹեւեր» ճոպանուղին «World Travel Awards» 2023 մրցույթի մասնակից է


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ «ՏաԹեւեր» ճոպանուղին կրկին առաջադրվել է զբոսաշրջության ոլորտում World Travel Awards 2023 միջազգային հեղինակավոր մրցույթի «2023 թվականի աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում:

«ՏաԹեւեր» ճոպանուղու օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է՝

 

1. Անցնել մրցանակաբաշխության պաշտոնական կայքի հղումով

2. Գրանցվել էլեկտրոնային փոստով

3. Հաստատել ստացված էլ. հաղորդագրությունը

4. Սեղմել Vote Now կոճակը

5. Ընտրել World բաժինը

6. Ընտրել 60-րդ տողը՝ World's Leading Cable Car Ride 2023

7. Քվեարկել Wings of Tatev, Armenia -ի օգտին։

 

Քվեարկության վերջնաժամկետը նոյեմբերի 17-ն է:

 

2023 թվականի հոկտեմբերի 16-ին «ՏաԹեւեր» ճոպանուղին նշել է գործունեության 13 տարին։ 2010 թվականից ի վեր ճոպանուղուց օգտվել է ավելի քան 1,300,000 մարդ:

 

«ՏաԹեւեր» ծրագիրն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին