Նարինե Բեգլարյան. Կոնցեռն Դիալոգը պրակտիկա փոխող փաստաբանական գրասենյակ է - Mediamax.am

exclusive
7140 դիտում

Նարինե Բեգլարյան. Կոնցեռն Դիալոգը պրակտիկա փոխող փաստաբանական գրասենյակ է


Նարինե Բեգլարյանը
Նարինե Բեգլարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Բեգլարյանը
Նարինե Բեգլարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Բեգլարյանը
Նարինե Բեգլարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Բեգլարյանը
Նարինե Բեգլարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Բեգլարյանը
Նարինե Բեգլարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Բեգլարյանը
Նարինե Բեգլարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Փաստաբանական ընկերություններում կարեւորը մարդիկ են. նրանց գիտելիքը, փորձը, հմտություններն ու թիմային աշխատանքի կարողությունը», - ասում է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը։

 

Մեդիամաքսի հետ զրույցում նա պատմել է գրասենյակի կառավարման առանձնահատկությունների, աշխատանքի սկզբունքների ու միջազգային վարկանիշավորման ցուցակներում ունեցած առաջատար դիրքի մասին։

 

Գիտելիք եւ փորձ, որը պրակտիկա է փոխում

 

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը 1998թ.-ից վստահելի գործընկեր է բիզնեսների եւ անհատների համար իրավաբանության բոլոր ոլորտներում՝ խորհրդատվությունից մինչեւ դատական պաշտպանություն։ Ընկերությունը կառավարվում է՝ հիմնվելով աշխատակիցների գիտելիքի, փորձի, հմտությունների ու թիմային աշխատանքի վրա։ Խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտում առավել որոշիչ է մարդը, նրա գիտելիքն ու փորձը, քանի որ հենց սա է այն հիմնական ռեսուրսը, որի միջոցով ընկերությունը ծառայություն է մատուցում։ Սա է, որ «վաճառվում է» եւ որոշում ընկերության որակը:

 

Կոնցեռն Դիալոգի կառավարման հիմքում լավագույն, տաղանդավոր աշխատակիցների աճի հնարավորությունն է՝ մինչեւ ընկերության բաժնետիրացում: Ունենք օրինակներ, երբ մարդիկ կրտսեր իրավաբանից ընկերության բաժնետեր են դարձել։ Միեւնույն ժամանակ, սա պետք է ճիշտ հասկանալ։ Միայն իրապես տաղանդավոր իրավաբանները կարող են դառնալ ընկերության բաժնետեր։

 

Մեր ընկերությունում չկա հստակ կառուցվածք, չկան բաժիններ, ղեկավարներ, ենթականեր ու պետեր։ Կոնցեռն Դիալոգն աշխատում է տարբեր նախագծերի վրա, որոնցից յուրաքանչյուրն ունի իր թիմն ու համակարգողը։ Նույն մասնագետը միաժամանակ կարող է ներգրավված լինել մի քանի նախագծում։ Սա դրական է, քանի որ այսպես իրավաբանն առնչվում է տարբեր ոլորտների ու փորձ ձեռք բերում դրանցից յուրաքանչյուրում։

 

Ընկերության արժեքներն ու գաղափարները ներդրել է ընկերության նախկին կառավարիչ գործընկեր Սեդրակ Ասատրյանը։ Պարոն Ասատրյանը կյանքից հեռացել է, սակայն ընկերությունում ներդրված արժեքներն ու գաղափարները շարունակում են լինել ուղենիշային։ Դրանց հիմքում խորհրդատվական ոլորտի մասնագետ Դեւիդ Մայսթերի գաղափարախոսությունն է, ըստ որի՝ պրոֆեսիոնալիզմ է, երբ վաճառում ես ոչ թե պարզապես վաճառելով, այլ՝ հոգ տանելով, երբ ունես արժեքներ, որոնց չես դավաճանում։

 

Ստեղծել հավելյալ արժեք եւ հոգ տանել

 

«Հոգ տանելու» մասին արտահայտությունը կարող է շփոթություն առաջացնել։ Բոլորովին նկատի չունեմ, որ իրավաբանը պետք է ամեն օր զանգահարի հաճախորդին ու հարցնի՝ ինչպես եք (ժպտում է – հեղ.)։ «Հոգ տանել»-ը սրտացավ, պատասխանատու մոտեցումն է գործին, ժամանակին արձագանքելը, խնդիրների մասին համապարփակ մտածելը։ Հոգատարություն է, երբ հաճախորդին հստակ տեղեկացնում ես՝ երբ պետք է սպասել գործի հետ կապված դատական ակտին ու հորդորում մինչ այդ ավելորդ անգամ չանհանգստանալ։ Ցավոք, շատ իրավաբաններ հաճախորդներին անորոշության մեջ են պահում, ինչը հակասում է մեր արժեքներին։

 

Երբ սկսում ենք աշխատել այս կամ այն գործի վրա, պարտավորված ենք զգում  հավելյալ արժեք ստեղծել հաճախորդի համար։ Սա անպայման գործը հաղթելը կամ դրա դրական ելքը երաշխավորելը չէ։ Առհասարակ, նման մոտեցումն անթույլատրելի եմ համարում։ Մարդիկ պետք է ազատվեն փաստաբանից երաշխիքներ պահանջելու մտածողությունից ու հասկանան՝ որոշում կայացնողը դատավորն է: Լավ իրավաբանը կարող է միայն առավելագույն հնարավորն անել։

Նարինե Բեգլարյանը Նարինե Բեգլարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պարզ օրինակ, թե ինչ է նշանակում արժեք ստեղծել. հաճախորդը հարցնում է իրավաբանին՝ «ինչպե՞ս ստանալ լիցենզիա»։ Կարող են լինել մասնագետներ, որոնք կպատասխանեն՝ «դիմում եք ներկայացնում լիազոր մարմին ու կառավարության սահմանված կարգով, որին կարող եք ծանոթանալ այս հղումով, ստանում եք լիցենզիա»։ Այս մոտեցման մեջ կա «զրո» արժեք։ Հաճախորդը վճարում է իրավաբանին, որպեսզի նա ասի՝ ով է լիազոր մարմինը, կարդա Կառավարության որոշումը, բոլոր անհրաժեշտ օրենքները, ենթաօրենսդրական ակտերը, որից հետո հաճախորդին այնպես բացատրի ամբողջ ընթացակարգը, որ նա հասկանա։ Եթե այդ պահին հաճախորդն ամեն ինչ հասկանում է, ուրեմն իրավաբանն արդեն ստեղծել է արժեք։

 

«Հարցի գինը»

 

Կոնցեռն Դիալոգը երբեք չի հրապարակում հաճախորդների անունները, եթե, իհարկե, գործը հանրային արշավ չի պահանջվում: Այս դեպքում էլ դա անում ենք հաճախորդի հետ համաձայնեցված։ Սա մեր սկզբունքներից է, քանի որ չենք ցանկանում մեզ գովազդել հաճախորդի կամ գործի հաշվին։ Կարող եմ ասել միայն՝ չկա ոլորտ, որում ծառայություն չենք մատուցել, չենք մատուցում կամ պատրաստ չենք մատուցել։ Կարող եմ պնդել, որ ներգրավված ենք եղել ու ենք տարատեսակ ու բազմաթիվ դատական գործերով։ Համարձակ կարող եմ պնդել նաեւ, որ մեր դատավարական թիմը փորձառությամբ առաջատար է հատկապես բազմաշերտ ու բարդ հարցադրումներով քաղաքացիական, վարչական եւ արբիտրաժային գործերով։  

 

Ընկերության քրեական թիմը եւս առանձնանում է իր մասնագիտական կարողություններով։ Կարեւորեմ, որ գործերի ռազմավարությունն ու մարտավարությունը որոշելիս, վերջնարդյունքի վրա դրական է ազդում տարբեր փորձառություն ու մասնագիտացում ունեցող իրավաբանների թիմի համատեղ աշխատանքը:

 

Միեւնույն ժամանակ, ունենք մի առանձնահատկություն եւս։ Գինը, ծառայության արժեքը վերջին կետն է, որին անդրադառնում ենք մեզ դիմած մարդկանց հետ հանդիպման ընթացքում։ Նախ`փորձում ենք հասկանալ խնդիրն ու ինչպես կարող ենք օգնել կամ կարո՞ղ ենք առհասարակ, ինչից հետո դիտարկում ենք «հարցի գինը»։ Եթե ինչ-որ պատճառով չենք կարող օգտակար լինել, փորձում ենք ճիշտ ուղղորդել մեզ դիմած անձանց։ Օրինակ՝ կարող են լինել դեպքեր, երբ հարցը ցանկալի է կարգավորել բանակցություններով, ոչ թե՝ դատարանով:

 

Երբեք չենք խուսափում խնդիրը հաշտությամբ հարթելու տարբերակը խորհուրդ տալուց: Միեւնույն ժամանակ, բարդ խնդիրների դեպքում փորձում ենք հաճախորդի մոտ ճիշտ սպասելիքներ ձեւավորել. եթե ներգրավում եք Կոնցեռն Դիալոգի մասնագետներին, դեռ չի նշանակում, որ հարցը միանշանակ լուծվելու է։ Այո՛, մենք պրոֆեսիոնալ ենք, գտնում ենք բացառիկ լուծումներ, ձեւավորում եւ փոխում ենք պրակտիկա, ունենք վաստակած անուն ու կշիռ, բայց «Superman» չենք: Այս բոլոր կետերով անցնելուց հետո միայն, ներկայացնում ենք մատուցվելիք ծառայության գինը։ Այն ձեւավորվում է շատ պարզ մոտեցմամբ։ Խնդրով զբաղվելու համար ներգրավում ենք մեր իրավաբաններին՝ օգտագործելով նրանց գիտելիքը, փորձն ու ժամանակը, ըստ այդմ՝ գնահատման չափման միավորը ներգրավված իրավաբանների թիմի փորձն է ու գործի վրա ծախսած ժամանակը։ Մենք սիրում ենք աշխատանքը լավ անել, ինչը նշանակում է, որ շատ ժամանակ ենք ծախսում դրա վրա։ Միշտ չէ, որ հաճախորդը կարող է համաձայնել այս տարբերակին։ Միշտ չէ նաեւ, որ այս կամ այն դեպքում կա իրավաբանի կարիք: Լինում է, սակայն, որ հաճախորդն ինքն է պնդում, որ հարցով զբաղվի իրավաբանը: Մենք հասկանում ենք, որ այս դեպքում նա վճարում է սեփական հանգստության ու վստահության համար:  

Նարինե Բեգլարյանը Նարինե Բեգլարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հստակեցնեմ, որ դատական նիստերին մասնակցությունը, որպես կանոն, սահմանվում է որպես նիստավճար, ոչ թե հաշվարկվում ժամավճարով։ Պետք է ընդգծեմ՝ Կոնցեռն Դիալոգ ընկերության ծառայությունների թանկ լինելը թվացյալ է․ մեր ծառայությունների որակը միանշանակ համապատասխանում է այն գնին, որը վճարում է հաճախորդը:

 

Միջազգային անկախ վարկանիշավորումը վերահաստատում է պրեմիում ծառայություններ մատուցող ընկերություն լինելը

 

Ընկերությունն արտերկրյա ու տեղական բիզնեսի ներկայացուցիչների մոտ համբավ ու վստահություն ձեւավորելու համար տարիների ճանապարհ է անցել։ Ունենք հաճախորդներ, որոնք տարիների ընթացքում խնդիրներ ունենալու դեպքում դիմում են Կոնցեռն Դիալոգ եւ նույնը խորհուրդ են տալիս ընկերներին, ծանոթներին։

 

Մեկ այլ հարց է՝ ինչպես են մեզ հետ սկսում համագործակցել արտերկրյա ընկերությունները։ Այս առումով շատ օգտակար գործիք է միջազգային վարկանիշավորումը։ Կան կառույցներ, որոնց վարկանիշավորումը երբեք կասկածի տակ չի դրվում, ու Հայաստանում գործընկեր փնտրող արտերկրյա ընկերությունները պարզապես բացում են ցուցակն ու որպես հայաստանյան շուկայի առաջատար՝ դիմում նաեւ մեզ։

 

Կոնցեռն Դիալոգը Chambers and Partners միջազգային հեղինակավոր կազմակերպության Chambers Global եւ Chambers Europe վարկանիշավորման ցուցակում եղել է առաջատար իրավաբանական ընկերությունների թվում: Վերջին երկու տարիներին անընդմեջ մենք առաջատար վարկանիշ (Band 1) ունեցող միակ ընկերությունն ենք հայաստանյան իրավաբանական ընկերությունների թվում:

Նարինե Բեգլարյանը Նարինե Բեգլարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Chambers and Partners-ը մասնագիտական կառույց է, որը երբեք գումարի դիմաց վարկանիշ չի տրամադրում, ավելին՝ առաջին անգամ դիմելու դեպքում հնարավոր չէ միանգամից առաջատար դառնալ։ Դիմելու համար ընկերությունը լրացնում է ձեւաթուղթ, ներկայացնում իր առավել հետաքրքիր մինչեւ 20 գործ, փոխանցում հաճախորդների եւ գործընկերների կոնտակտներ, իհարկե, նրանց համաձայնությամբ։ «Chambers and Partners»-ում նախ ուսումնասիրում են ներկայացված գործերը՝ հասկանալու՝ որքանով են դրանք նախադեպային ու պրակտիկայի վրա ազդեցություն ունեցող: Հետո զրուցում են դիմող ընկերության գործընկերների ու հաճախորդների հետ: Այսինքն, ընկերության մասին կարծիք են հայտնում նաեւ այլ իրավաբանական ընկերություններ, ինչից հետո միայն արդյունքներն ամփոփվում եւ հրապարակվում են։ Այստեղ վարկանիշավորվում են նաեւ անհատ իրավաբանները։ Գրեթե նույն սկզբունքով է աշխատում նաեւ մեկ այլ միջազգային վարկանիշավորման մասնագիտացված կառույց՝ Legal 500-ը, որտեղ եւս մեր ընկերությունը մի քանի տարի անընդմեջ ընդգրկվում է ամենաբարձր վարկանիշային խմբում (Tier 1):

Նարինե Բեգլարյանը Նարինե Բեգլարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միջազգային վարկանիշավորումը հատկապես կարեւոր է արտասահմանյան խոշոր ընկերությունների հետ աշխատելիս, բայց սա միակ ճանապարհը չէ։

 

Մեր անդամակցությունը TagLaw եւ Nextlaw ցանցերին, համագործակցությունն առանձին երկրներում գործող տեղական իրավաբանական կազմակերպությունների հետ մեզ թույլ են տալիս հայաստանյան հաճախորդների համար հնարավորություն ստեղծել որակյալ ծառայություններ ստանալու՝ աշխարհի ցանկացած երկրում։ Այս համագործակցության շնորհիվ մեր հաճախորդները կարողացել են ծառայություններ ստանալ Միացյալ Թագավորությունում, Իսպանիայում, Էստոնիայում, Կիպրոսում, Ֆրանսիայում, Դանիայում, Վրաստանում, ԱՄՆ-ի որոշ նահանգներում: Եթե փոքր ընկերություն ես, որն իր երկրից դուրս գրասենյակներ չունի, նման միությունները նոր համագործակցություններ հաստատելու համար հիանալի գործիք են։

 

Իրավաբանությունը՝ թիմային աշխատանք

 

Կոնցեռն Դիալոգում իրավաբանությունը թիմային աշխատանք է, քանի որ նույնիսկ լավագույն իրավաբանը չի կարող գործին նայել այնպիսի տարբեր անկյուններից, ինչպես դա կանի իրավաբանների թիմը։ Լավագույն լուծումները հնարավոր է գտնել՝ հիմնվելով տարբեր մտածողություն ունեցող մարդկանց կարծիքների ու փորձի վրա։  Իհարկե, այսօր մարդկային ռեսուրսների ոլորտում խնդիրներ կան։ Առաջին հերթին՝ միասին աշխատում են տարբեր սերունդների մասնագետները, որոնց մտածողությունը շատ տարբեր է։ Բայց կարեւոր է լսել, հասկանալ, սովորել միմյանցից։ Դժվարացել է նոր աշխատող ներգրավելու գործընթացը։ Սա ոչ միայն մեր, այլեւ առհասարակ բոլոր ոլորտների գործատուներին կողմից բարձրաձայնվող խնդիրն է։ Կադրերը դադարել են արձագանքել աշխատանքի մասին հայտարարություններին, ընդ որում՝ ոչ միայն փորձ ունեցող իրավաբանները, այլեւ՝ ընդամենը երկու-երեք տարի առաջ բուհն ավարտածները: Սա նվազեցնում է ընտրության հնարավորությունը։ Անձամբ ինձ համար մյուս մեծ խնդիրն այն է, որ ուսանողները շատ վաղ՝ երկրորդ կուրսից, սկսում են աշխատել, որի հետեւանքով բավարար ժամանակ չեն հատկացնում ուսմանը եւ աշխատելիս ունենում են գիտելիքի պակաս։ Սա դժբախտություն է, քանի որ գիտելիքը ոչ թե օրենքներն անգիր իմանալն է, այլ իրավաբանությունը հասկանալը։ Օրենքը կարող է փոխվել երկու ամիս անց, բայց իրավաբանը պետք է հասկանա դրա հիմքում դրվող տրամաբանությունը, իրավունքի տեսությունը։ Սա հնարավոր է անել միայն տեսական գիտելիքը յուրացնելու միջոցով, փոխարենը՝ շատերը ցանկանում են հնարավորինս շուտ անցնել պրակտիկային՝ չգիտակցելով, որ առանց բավարար տեսական գիտելիքի մրցունակ չեն:

Նարինե Բեգլարյանը Նարինե Բեգլարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խնդիր է դառնում նաեւ աշխատավայրում տարբեր սեռի ներկայացուցիչների հավասար ներգրավման ապահովումը։ Այսօր իրավաբանություն սովորում են հիմնականում կանայք, ինչը դժվարացնում է կին ու տղամարդ իրավաբանների թվի համակշռումը թիմում, ինչը դրական երեւույթ չեմ համարում, քանի որ տարբեր սեռի ներկայացուցիչների համակշռումը թույլ է տալիս տարբեր մտածողություն ունեցող մասնագետներ ընդգրկել ու տարբեր տեսանկյուններից նայել հարցին:

 

Ինչպե՞ս ենք ընտրում մեր կադրերին՝ շատ դժվար (ծիծաղում է – հեղ.): Գիտելիքից ու իրավագիտության բակալավր լինելուց բացի, կարեւոր է մարդու տեսակը։ Կոնցեռն Դիալոգի աշխատողը պետք է լինի սովորող, մարտահրավերներ, փոփոխություններ սիրող եւ համարձակ: Փոխարենը, մեր ընկերությունն առաջարկում է հետաքրքիր աշխատանք,  բարձր ու պարբերաբար վերանայվող աշխատավարձ, անվերջ սովորելու հնարավորություն։ Եթե դուք նաեւ յուրահատուկ մտածողությամբ տաղանդավոր իրավաբան եք, կարող եք ունենալ աճ՝ հասնելով ընկերության բաժնետիրոջ կարգավիճակի:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին