Օդնոկլասնիկի սոցցանցը այսուհետ հասանելի է հայերեն լեզվով - Mediamax.am

10980 դիտում

Օդնոկլասնիկի սոցցանցը այսուհետ հասանելի է հայերեն լեզվով


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքն այսուհետ հասանելի է հայերեն լեզվով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Mail.RuGroup-ի «Սոցիալական կայքեր» բիզնես ստորաբաժանման մարքեթինգի եւ ռազմավարական կոմունիկացիաների տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը:

 

Նա նշել է, որ “Օդնոկլասնիկի” կայքը Հայաստանում թիվ մեկ սոցիալական ցանցն է, հավելելով, որ սոցիալական ցանցի օգտատերերի քանակը վերջին տարվա ընթացքում աճել է 30%-ով, հասնելով ավելի քան 787 հազար մարդու: Բջջային հեռախոսի միջոցով կայքից օգտվում են շուրջ 272 հազար մարդ: Լսարանի հիմնական միջուկը 18-ից 24 տարեկան երիտասարդներ են, ընդ որում՝ տղամարդկանց թիվը, ներկայացված վիճակագրության համաձայն, գերազանցում է կանաց թվին (60% ընդդեմ 40%):

 

Ալեքսանդր Իզրյադնովի խոսքերով, «Օդնոկլասնիկի»-ի տեղայնացումը կընթանա երկու փուլով: Արդեն իսկ հասանելի է կայքի բջջային տարբերակը հայերեն լեզվով:

 

«Մեկ ամսվա ընթացքում հասանելի կլինի հիմնական կայքը: Մոտ ապագայում կթարգմանվեն նաեւ հավելվածները Android, iOS, Windows Phone օպերացիոն հարթակների համար», - նշել է Ալեքսանդր Իզրյադնովը: 

 

Պատասխանելով այն հարցին, թե ում է նա համարում Հայաստանում «Օդնոկլասնիկի»-ի գլխավոր մրցակից, Ալեքսանդր Իզրյադնովն ասել է. «Ռուսաստանում «Օդնոկլասնիկի»-ի հիմնական մրցակիցը «Вконтакте» սոցիալական կայքն է: Իսկ Հայաստանում դա Facebook-ն է»: 

 

Ընկերության ներկայացուցչի խոսքերով, «Օդնոկլասնիկի»-ն արդեն դադարել է լինել միայն ընկերների շփման վայր, այլ «մեծ հարթակ» է դարձել: Միեւնույն ժամանակ, սոցիալական ցանցի գերակայությունը մնում են «ընտանեկան արժեքները», - ասել է նա:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին