Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանում Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասն այսօր այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք է մատուցել 2020 թվականի պատերազմում եւ դրանից հետո զոհվածների հիշատակին:
Լիտվայի դեսպանության հաղորդագրության մեջ ասված է.
«Անկեղծ ցավակցություն ենք հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին եւ աղոթում ենք վերջին օրերին վիրավորվածների առողջացման համար: Խաղաղությունն եւ կայունությունը պետք է մեկընդմիշտ վերադառնան Հարավային Կովկաս»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: