Սեպտեմբերի 23-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա տեղի կունենա՝ Արցախում ցեղասպանությունը կանխելու նպատակով:
Այն համատեղ կազմակերպում են գերմանական Society for Threatened Peoples հասարակական կազմակերպությունը, Recognition Against Genocide, for International Understanding աշխատանքային խումբը, Գերմանիայի հայերի կենտրոնական խորհուրդը եւ Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի թեմը:

Լուսանկարը` Nora Erdmann
Ս.թ. Օգոստոսի 23-ին այս կազմակերպությունները բողոքի ցույց էին կազմակերպել Գերմանիայի դաշնային կանցլերի գրասենյակի մոտ՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել Արցախում ցեղասպանությունը կանխելու համար:

Լուսանկարը` Nora Erdmann
Ս.թ. սեպտեմբերի 7-ին Society for Threatened Peoples կազմակերպությունը զգուշացրել էր Գերմանիայի կառավարությանը, որ Ադրբեջանը կարող է գրոհ նախապատրաստել Արցախի վրա:

Սեպտեմբերի 23-ին կայանալիք բողոքի ակցիայի կազմակերպիչները կոչ են անում Գերմանիայում բնակվող հայերին միանալ դրան:
Ակցիան մեկնարկելու է ժամը 12:00-ին եւ կտեւի մինչեւ ժամը 15:00-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: