Պարֆյոնովը բացատրել է, թե ինչու հայերի մասին ֆիլմ չի նկարում - Mediamax.am

2983 դիտում

Պարֆյոնովը բացատրել է, թե ինչու հայերի մասին ֆիլմ չի նկարում


Լուսանկարը` https://yeltsin.ru/


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուս հայտնի լրագրող եւ հեռուստահաղորդավար Լեոնիդ Պարֆյոնովը բացատրել է, թե ինչու հայերի մասին ֆիլմ չի նկարում։

Պարֆյոնովը, որը նկարահանել է «Ռուս հրեաները», «Ռուս վրացիները» եւ «Ռուս գերմանացիները» ֆիլմերը, իր տելեգրամյան ալիքում պատասխանել է «Ե՞րբ է լինելու հայերի մասին ֆիլմ։ Քի՞չ են արժանի մարդիկ, թե՞ հովանավորներ չկան» հարցին.

 

«Խնդիրը դա չէ։ Ռուս հրեաների, ռուս վրացիների եւ ռուս գերմանացիների պարագայում դա վառ արտահայտված զանգվածային ներխուժում էր բոլոր էլիտաներ: Նրանք երկրի կառավարիչներն ու համակառավարիչներն էին…

 

Հայերի վաստակը համառուսաստանյան քաղաքակրթության մեջ, Ռուսական կայսրությունից, Խորհրդային Միությունից մինչեւ մեր օրերը անհերքելի է: Բայց՝ Միկոյանն էր Ստալինի օրոք եւ ոչ թե հակառակը, Լորիս-Մելիքովն էր Ալեքսանդր II-ի օրոք եւ ոչ թե հակառակը։

 

Թե չէ կարելի է նկարահանել Ռուսական կայսրության եւ Խորհրդային Միության մաս կազմող ցանկացած մեծ ազգի ռուսացման մասին: Եվ այն ժամանակ, երբ ռուսացումը պարտադիր պայման էր կարիերայի համար, այդ ներդրումը բնական էր, ինչպես՝ ռուսական ներդրումը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին