Երեւան։ Մեդիամաքս։ Օգոստոսի 9-ին, ժամը 20:00-ին Common Ground Books and Spirits-ում (Բաղրամյան, 6) կկայանա «Հայաստանի դասերը» շարքի երկրորդ հանդիպումը:
Պրոֆեսոր, գիտնական եւ պետական գործիչ Արմեն Դարբինյանը եւ նկարիչ, դիզայներ, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի դիզայներական բաժնի դասախոս Ստաս Ժիցկին քննարկելու են, թե ի՞նչ ընդհանրություններ ունեն հայ եւ ռուս երիտասարդները, ինչո՞վ են տարբերվում, ի՞նչ են մտածում Հայաստանում եւ Ռուսաստանում կատարվողի մասին:
«Հայաստանի դասերը»-ը երկխոսությունների շարք է, որի նպատակն է հասկանալ, թե ինչպես է ռուսական արտագաղթը ազդում Հայաստանի վրա եւ հակառակը: Շարքը նախաձեռնել են լրագրող, հաղորդակցության մասնագետ Ալեքսանդրա Լիվերգանտը եւ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադևոսյանը:
Միջոցառման մուտքն ազատ է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: